Քաղաքական17:41, 11 Հունվար 2023
Իցխակ Հերցոգն Էրդողանին հրավիրել է Իսրայել

Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է Իսրայել:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Հերցոգը հրավերը փոխանցել է Իսրայելում Թուրքիայի նոր դեսպան Շաքիր Օզքան Թորունլարին։
«Վստահ եմ, որ մենք շարունակելու ենք աշխատել երկու երկրների փոխհարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»,- ասել է Հերցոգը: Նաև հավելել է, որ այդ այցը կնպաստի երկու երկրների միջև առկա կապերի ու համագործակցության խորացմանը:
Հիշեցնենք, որ ավելի քան 10 տարի Իսրայելի և Թուրքիայի միջև խզված էին դիվանագիտական հարաբերությունները: Երկկողմ հարաբերությունները վատացել էին 2010թ. մարտի 31-ին, երբ իսրայելցի հատուկջոկատայինները Միջերկրական ծովում գրոհել էին Գազայի հատված ուղևորվող թուրքական «Մավի Մարմարա» նավը, ինչի հետևանքով սպանվել էր Թուրքիայի 10 քաղաքացի։
Էրդողանի կառավարությունն այդ ժամանակ իր դեսպանին հետ էր կանչել Թել Ավիվից: Թուրքիան Իսրայելից պահանջում էր պաշտոնապես ներողություն խնդրել և փոխհատուցել զոհվածների ընտանիքներին, իսկ Իսրայելը պնդում էր, որ իր զինված ուժերը գործել են միջազգային օրենքներին համապատասխան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |