Քաղաքական16:46, 13 Հունվար 2023
Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները պարզաբանումներ են տվել հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ
Թուրքիայի ԱԳՆ-ի դիվանագիտական աղբյուրները Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման համար իրականացվող հանդիպումների և գործընթացի վերջին իրավիճակի վերաբերյալ գնահատականներ են տվել այդ երկրի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը։
Ըստ այդ տեղեկությունների հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների իրականացրած չորրորդ հանդիպումից հետո Թուրքիայի և Հայաստանի միջև տարբեր կառույցների մասնակցությամբ մասնագետների մակարդակով սահմանին անցկացված հանդիպումներն անցել են անկեղծ մթնոլորտում:
Նշվել է, որ շարունակվում են տեխնիկական աշխատանքները Թուրքիայի և Հայաստանի միջև երրորդ երկրների քաղաքացիների անցուդարձը հնարավոր դարձնելու մասին որոշման կյանքի կոչման համար։ Նշյալ աշխատանքների շրջանակում թուրք և հայաստանցի պաշտոնյաները միասին հորատման եղանակով նմուշ են վերցրել Ալիջանի/Մարգարա սահմանային անցակետում գտնվող կամրջից և նշել, որ երրորդ երկրների քաղաքացիների անցուդարձի գործընթացը հստակություն ձեռք կբերի՝ կախված կամրջի վիճակից։
Հաղորդվել է, որ հաջորդող գործընթացի շրջանակում իրականացվելիք հանդիպումներում կարող են քննարկվել որոշ այլ թեմաներ՝ այդ թվում երկու երկրների միջև փոխադարձ առևտուր սկսելու հարցը։
Նշելով, որ հուլիսի 1-ին Վիեննայում իրականացված չորրորդ հանդիպմանը երկու կոնկրետ որոշում է կայացվել, այնուհետև տեխնիկական մակարդակում երկու առանձին հանդիպում է իրականացվել՝ աղբյուրները հայտնել են, որ թեև նախորդ ամիսների համեմատությամբ թափը դանդաղել է, երկու երկրների միջև գործընթացը չի կանգնել, և այժմ Անկարայի և Երևանի միջև տեխնիկական հարցեր են քննարկվում։
Թուրքական դիվանագիտական աղբյուրները պնդել են, որ տարածաշրջանին դրսից միջամտությունները տարածաշրջանում տարվող բոլոր գործընթացների վրա բացասաբար կարող են ազդել:
Անդրադառնալով Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային ճանապարհով առևտրի վերամեկնարկի հնարավորությանը՝ աղբյուրներն ասել են, որ 1993-ին Հայաստանի և Թուրքիայի միջև տարեկան 160 հազար տոննա առևտրային արտադրանք է շրջանառվել, և եթե երկու երկրների միջև երկաթուղային ճանապարհը վերաբացվի, դա կարող է կրկնապատկվելով աճել։
Աղբյուրները հայտնել են, որ կարգավորման հանդիպումներից հինգերորդի համար դեռևս ամսաթիվ չկա, դա իրականացնելու համար փոխադարձ որոշ քայլեր պետք է արվեն, նշել, որ այսուհետ կայանալիք հանդիպումները լինելու են կա՛մ Թուրքիայում, կա՛մ Հայաստանում։
Անդրադառնալով Թուրքիայի և Հայաստանի միջև փետրվարի 2-ին սկսված ուղիղ թռիչքներին՝ դիվանագիտական աղբյուրներն ասել են հետևյալը․ «Փոխադարձ թռիչքները բավականին լավ են ընթանում։ Մարդկանց միջև շփում է սկսվել։ Մարդիկ հանգիստ կարողանում են գնալ-գալ։ Գործընթացում եղել են բաներ, որոնք աչքով տեսանելի չեն։ Թուրք քաղաքացին վիզայի համար Թբիլիսիի միջոցով էր դիմում, քանի որ Հայաստանին հասանելիություն չկար։ Հիմա ինտերնետային կապ է հաստատվել, նախկինում հնարավորություն չկար ինտերնետի միջոցով կապ հաստատել Հայաստանի հետ։ Հայաստանի ինտերնետը ողջ Թուրքիայի համար փակ էր։ Արդեն բացվել է։ Հյուպատոսական գործերը ծայրաստիճան լավ են ընթանում։ Աչքի համար չերևացող որոշ մարդասիրական քայլեր էլ են արվում»։
Աղբյուրները նշել են նաև, որ Թուրքիայի և Հայաստանի միջև իրականացվող հանդիպումների արդյունքում ուղիղ ավիաբեռնափոխադրումների առջև եղած խոչընդոտների վերացումը ևս երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին կարևոր նպաստ է բերելու։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |