Քաղաքական17:06, 17 Հունվար 2023
The Economist․ Արևմուտքի համար Թուրքիան վերածվել է տարօրինակ դաշնակցի
Բրիտանական հեղինակավոր «The Economist» պարբերականում օրերս լույս է տեսել «Թուրքիայի նոր ագրեսիվ արտաքին քաղաքականությունը․ Արևմուտքի համար այն վերածվել է տարօրինակ դաշնակցի» վերլուծական հոդվածը։ Ընդգծվում է, որ Թուրքիան ունի ռազմավարական նշանակություն և Ասիան ու Եվրոպան իրար կապող աշխարհագրական դիրք։
«ՆԱՏՕ-ն չի կարող իրեն թույլ տալ կորցնել Թուրքիային։ Էրդողանն ազգային անվտանգության հարցում փաստորեն ավելի անզիջում գտնվեց։ Սիրիայի գործողության վերաբերյալ նոյեմբերին նա հայտարարել էր, որ ոչ ոքից թույլտվություն չենք խնդրելու»,- գրում է հեղինակը։
Մյուս կողմից շեշտվում է, որ վերջին 10 տարում Աֆրիկայի և Միջին Ասիայի ուղղությամբ Թուրքիայի արած քայլերը, թուրքական սերիալների տարածվածությունն ու թուրքական անօդաչուների համար «հերթ կանգնած» երկրների առկայությունը նույնպես կարևոր ցուցիչներ են։
Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին՝ հոդվածի հեղինակը նշում է, որ նախագահ Էրդողանը հացահատիկային միջանցքի, գերիների փոխանակման և այլ հարցերի ուղղությամբ ձեռնարկած քայլերով կարողացավ իրավիճակից բարեհաջող օգտվել։
Ուսումնասիրությունում անդրադարձ է կատարվել նաև Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ անամակցության փաստին՝ ընդգծելով, որ Թուրքիան այսպես կոչված «քուրդ ահաբեկիչներին» հանձնելու խնդիրը խիստ է դրել երկու երկրների առաջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |