Հասարակական12:43, 17 Հունվար 2023
Թուրքիայում կա 13 դոլարային միլիարդատեր

Շվեյցարական Դավոս լեռնադահուկային հանգստավայրում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա նստաշրջանը։ Ինչպես միշտ, այս անգամ ևս «Oxfam International» հիմնադրամը զեկույց է պատրաստել հիշյալ գագաթնաժողովին ընդառաջ։
Զեկույցում նշվում է, որ աղքատության դեմ պայքարը ձախողած Համաշխարհային բանկը ներկայիս իրավիճակը բնորոշում է որպես «ամենախորը անդունդ» երկրորդ աշխարհամարտից ի վեր։
«Երկրները գտնվում են սննկացման եզրին, իսկ ամենաաղքատ երկրները քառապատիկ ավելի պարտք են այն գումարի չափից, որը հատկացնում են առողջապահության համար։ Եվ այդ պարտքը վճարում են հարուստ վարկատուներին»։
Հիմնադրամի զեկույցում անդրադարձ կա նաև Թուրքիային։ Շեշտվում է այն իրողությունը, որ մինչ Թուրքիայում շարունակվում է գնաճը (ինֆլյացիա), բանկերի և խոշոր հոլդինգների շահույթը հասնում է 400%-ի։
Բացի Oxfam-ի զեկույցից «Կանանց աշխատանքի գնահատման հիմնադրամը» (KEDV) ևս դիտարկման է առել Թուրքիան։ Պարզվում է, որ Թուրքիայում կա 13 դոլարային միլիարդատեր։ Նրանց բոլորի կարողությունը (38.9 մլրդ դոլար) ավելին է, քան Թուրքիայի 85 միլիոնանոց բնակչության կեսի ընդհանուր կարողությունը (38.5 մլրդ դոլար)։ Այսինքն՝ 13 մարդու ընդհանուր կարողությունը Թուրքիայում ավելի շատ է, քան տասնյակ միլիոնավոր մարդկանց կարողությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |