Հասարակական14:01, 18 Հունվար 2023
Պոլսո հայոց պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել բանադրանքի վերաբերյալ

Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանը պոլսահայ հոտի անդամ Լևոն Գագաչյանին բանադրելու վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հիշյալ անձին մեկ շաբաթ ժամանակ է տրվել ապաշխարելու համար, սակայն դա չի ընդունվել Գագաչյանի կողմից։
Պատրիարքարանի կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է․ «Բանադրված անձը չի կարող օգտվել եկեղեցական որևէ ծառայությունից, և հանգուցյալը չի կարող թաղվել եկեղեցական կարգի համաձայն։ Նման անձը կամ անձինք չեն կարող մասնակցել Տիրոջ ընթրիքի արարողությանն ու ստանալ սուրբ հաղորդություն։ Սակայն, անշուշտ, եթե տվյալ անձը կամ անձինք ապաշխարեն, բանադրանքը կարող է հանվել»։
Հայտարարության մեջ շեշտվել է, որ եկեղեցու դռները միշտ բաց են ապաշխարելու պատրաստ անձանց առաջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |