Ռազմական12:16, 19 Հունվար 2023
Թուրքիան Քուվեյթին վաճառում է «Բայրաքթար» ԱԹՍ-ների խոշոր խմբաքանակ

Թուրքիան առաջիկայում Քուվեյթին կմատակարարի «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Թուրքիայի ռազմարդյունաբերական «Baykar» ընկերության և Քուվեյթի պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրի արժեքը կազմել է 370 մլն դոլար: Ըստ թուրքական աղբյուրի՝ Քուվեյթը դարձել է 28-րդ երկիրը, որը անօդաչուներ կգնի Թուրքիայից։
Հաղորդվում է նաև, որ թուրքական ԱԹՍ-ները պայմանագիր կնքելուց առաջ փորձարկվել են Քուվեյթում և այդ երկրի բարձր ջերմաստիճանի ու ավազային քամիների պայմաններում կարողացել են կատարել պահանջվող առաջադրանքները:
Ավելացնենք նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարի ընտանիքին պատկանող «Baykar», ընկերությունն իր արտադրած ԱԹՍ-ների վաճառքի շնորհիվ դարձել է այդ երկրի ռազմարդյունաբերության ոլորտի ամենաշատ արտահանող ընկերությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:

Առաջին տեղոււմ ԱՄՆ-ն է, որն ունի 393.3 մլն միավոր զենքով, իսկ վերջին տեղում Անգոլան է՝ 3 մլն միավոր զենքով։

«Middle East Eye»-ի հաղորդմամբ՝ Թուրքիան և Իսրայելը Սիրիայում իրենց ռազմական ստորաբաժանումների միջև հնարավոր բախումներից խուսափելու նպատակով բանակցություններ են վարում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |