Քաղաքական11:39, 20 Հունվար 2023
Քուրդ գործիչը չի հավատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ, այժմ բանտարկված Սելահաթթին Դեմիրթաշը Հրանտ Դինքի սպանության տարելիցին հարցազրույց է տվել հայ լրագրող Արիս Նալճըին։
Հարցազրույցում Դեմիրթաշը խոսել է նաև Հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին:
Քուրդ գործիչը իշխող «Արդարություն և զարգացում» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունների կոալիցիան բնութագրելով ռասիստական և ֆաշիստական քաղաքականությունների միաձուլում, նշել է, որ այդ իսկ պատճառով հայ ժողովրդի և Հայաստան պետության հետ հավասարության, եղբայրության հիմքով որևէ հարաբերությունն այս կառավարության ժամանակաշրջանում անհնար է։
«Էրդողանական պետությունը չունի այնպիսի հոգսեր, ինչպիսիք են խաղաղությունը, արդարությունը, հավասարությունը, ազատությունը, հարևանների հետ լավ հարաբերությունները․․․
Անշուշտ, համակողմանի պաշտոնական առերեսում է անհրաժեշտ հայ ժողովրդի ապրած ողբերգության հետ, անշուշտ, հայկական պետության հետ իրական հարևանային հարաբերություն է անհրաժեշտ և, անշուշտ, անհրաժեշտ է վերացնել հայերի դեմ թշնամանքը, որը հասարակության մեջ անբարոյական վարք է, սակայն այժմ դրա համար հող չկա»։
Դեմիրթաշի կարծիքով այս պահին Թուրքիայի և Հայաստանի միջև առկա հարաբերություններում «կարգավորման» փնտրտուքը երկու կողմերի տեսանկյունից ռեալպոլիտիկ, պրագմատիկ գործընթացի հարաբերական արտացոլումն է: Ըստ այդմ էլ երկու կողմի տեսանկյունից էլ չեն երևում հստակ, իսկական, անկեղծ խաղաղության համար անհրաժեշտ պայմանները։
«Խաղաղության, առերեսման նպատակ էլ չկա։ Պուտինի պարտադրանքի և հրատապ քաղաքական կարիքների պատճառով մակերեսային երկխոսությունից այն կողմ անցնող նվազագույն ջանք էլ չկա։ Այս մտածելակերպով հնարավոր էլ չէ, որ լինի»,- եզրափակել է Դեմիրթաշը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանն ու Մարկո Ռոբիոն պայմանավորվել են սերտացնել թուրք-ամերիկյան համագործակցությունը։

Օրակարգում եղել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:

Ապրիլի 15-ին Թուրքիայի նախագահի գլխավորությամբ տեղի կունենա հերթական նիստը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |