Քաղաքական13:07, 20 Հունվար 2023
The Economist.«Թուրքիայի մոտեցող դիկտատուրան». կիսալուսինը՝ Էրդողանի դեմքով
Անգլիական «The Economist» հանդեսի այս շաբաթվա համարի շապիկին Թուրքիայի դրոշի ֆոնին պատկերված է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուրվագիծը՝ «Թուրքիայի մոտեցող դիկտատուրան» գլխագրով: Նույն վերնագրով հոդվածում անդրադարձ է կատարվել մի քանի ամիս անց Թուրքիայում տեղի ունենալիք նախագահական ու խորհրդարանականա ընտրություններին:
«Դրսից նայողները պետք է ուշադրություն դարձնեն Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններին, որոնք Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերով կանցկացվեն մայիսի 14-ին։ Որովհետև գնալով անհավասարակշիռ դարձող նախագահի օրոք երկիրը աղետի եզրին է հասել: Ընտրություններին ընդառաջ Էրդողանի գործողությունները առանց այդ էլ թերի ժողովվրադավարություն ունեցող երկիրը կարող են տանել դեպի բռնապետություն»,- ասված է հոդվածում:
Այնուհետև հոդվածում ծավալուն անդրադարձ է կատարվում Էրդողանի կառավարման տարիներին նրա վարած քաղաքական գծի աստիճանական փոփոխությանը: Հիշեցվում է, որ Էրդողանի վարչապետ դառնալուց հետո 2003-ին ու հաջորդող մի քանի տարիներին Թուրքիայում տնտեսական կայունություն հաստատվեց, գեներալներին արգելվեց խառնվել քաղաքականությանը և քրդերի հետ երկխոսություն սկսվեց:
«Սակայն պարոն Էրդողանը որքան երկար մնաց իշխանության ղեկին իշխանության ղեկին, այնքան ավելի ավտոկրատ դարձավ: 11 տարի վարչապետ լինելուց հետո նա ընտրվեց նախագահ և նախկինում թույլ այս պաշտոնը սկսեց վերածել բռնաճնշումների պաշտոնի։ 2016-ի հեղաշրջման փորձից հետո տասնյակ հազարավոր մարդիկ պաշտոնանկ արվեցին կամ ձերբակալվեցին»:
Հոդվածի հեղինակը նշում է, որ Էրդողանն ներկայում հաստատուն կերպով «իրենով է արել» բոլոր ինստիտուտները, քայքայել հավասարակշռման և վերահսկման մեխանիզմները, լրատվամիջոցների մեծ մասը վերածել է պետական քարոզչության գործիքի ու փաստացի գրաքննում է ինտերնետը:
Նշվում է նաև, որ Էրդողանը բանտարկել է բազմաթիվ քննադատների, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդներին ու վերացրել է իր մրցակիցներին ԱԶԿ-ի ներսում:
«Մոտենում է իր իշխանության երրորդ տասնամյակը, և նա նստած է մեծ պալատում և հրաման է տալիս պալատականներին, ովքեր չեն համարձակվում ասել նրան, երբ նա սխալ է գործում: Նրա տարօրինակ համոզմունքները արագորեն դառնում են հանրային քաղաքականություն»,- եզրափակել է հոդվածագիրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |