Քաղաքական13:25, 24 Հունվար 2023
Էրդողան․ Շվեդիան ՆԱՏՕ-ի հարցում մեզնից թող աջակցություն չսպասի

Թուրքիայի նախագահի գլխավորությամբ երեկ գումարվել էր կառավարության նիստ, որի ընթացքում մի շարք օրակարգային հարցեր էին քննարկվել։
Էրդողանն անդրադարձել էր Թուրքիայում մայիսին սպասվելիք ընտրություններին, Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ անդամակցությանը, ինչպես նաև օրեր առաջ Շվեդիայում աջշայրահեղականների կողմից Ղուրանն այրելու փորձերին՝ այն համարելով անընդունելի արարք։
Թեմայի շուրջ Էրդողանը, մասնավորապես, նշել է․
«Արդեն պարզ է, որ մեր երկրի դեսպանատան առաջ այդպիսի ստորություն թույլ տվողներն արդեն ՆԱՏՕ անդամակցության համար մեզնից ինչ-որ բարեսրտություն չեն կարող սպասել։ Սկզբից ենք ասել՝ ահաբեկչական կազմակերպությունները ձեր պողոտաներում ու փողոցներում, ամեն տեղ ազատ թրև են գալիս, հետո էլ մեզնից ՆԱՏՕ մտնելու համար օգնություն եք սպասում։ Չկա նման բան, այդպիսի օգնություն մեզնից մի՛ ակնկալեք»։
Էրդողանը, ով համարել է դա Իսլամի ու մուսուլմանների դեմ թշնամանք, ընդգծել է, որ իրենք (Թուրքիան-խմբ․) «կստիպեն ճանաչել իրենց չափերը նրանց, ովքեր դա չգիտեն»։
«Կարիք չկա, որ Շվեդիայի կառավարությունը մեզ հետ իրավունքի ու ազատության մասին խոսի, եթե այդքան հարգում էիք իրավունքն ու ազատությունը, նախևառաջ պետք է Թուրքիայի Հանրապետությունն ու մուսուլմանների կրոնական զգացումները հարգեիք։ Եթե այդ հարգանքը չեք ցույց տալիս, ապա կներե՛ք, մեզնից ՆԱՏՕ-ի հարցում աջակցություն չեք կարող տեսնել»,- հավելել է Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |