Քաղաքական13:46, 24 Հունվար 2023
Ֆինլանդիա․ «Թուրքիայի հետ եռակողմ հանդիպումները պետք է սառեցնել»
Ֆինլանդիայի ղեկավարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ ՆԱՏՕ անդամակցության համար Շվեդիայի ու Թուրքիայի հետ եռակողմ հանդիպումների հետ կապված։
Մասնավորապես Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հավիստոնը հայտարարել է, որ վերջին զարգացումներից հետո ավելի լավ է թեժացած մթնոլորտը հանգստանա, որից հետո կշարունակեն ՆԱՏՕ անդամակցության վերաբերյալ քննարկումները։
Նա նշել է, որ Ֆինլանդիան շարունակում է առաջնային համարել ՆԱՏՕ-ին Շվեդիայի հետ համատեղ անդամակցությունը և չի տեսնում որևէ պատճառ, որ այն չիրագործվի, սակայն հավանական է նաև միայնակ դիմելու տարբերակը։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունների ֆոնին 2022 թ. մայիսի 18-ին ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարին հայտեր էին ներկայացրել դաշինքին անդամակցելու վերաբերյալ։ Այս պահին ՆԱՏՕ–ում Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չի վավերացրել 30-ից միայն երկու երկիր` Հունգարիան և Թուրքիան։
Թեև Մադրիդում կայացած բանակցություններից հետո Թուրքիան համաձայնել է աջակցել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, սակայն առաջ քաշելով մի շարք պահանջներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |