Հարցազրույց12:12, 25 Հունվար 2023
Թուրք իրավապաշտպան Սելայ Էրթեմը Լաչինի միջանցքի փակումն անվանում է Ադրբեջանի «կեղտոտ խաղ»
Ermenihaber.am-ը Լաչինի միջանցքի թեմայով
զրուցել է Թուրքիայում ծնված, բայց այժմ Գերմանիայում ապրող թուրք ակտիվիստ, իրավապաշտպան, մանկավարժ Սելայ Էրթեմի հետ։
Նա, ի դեպ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար ակտիվ պայքար մղած լուսահոգի Ալի Էրթեմի այրին է։
Կենսագրական
Սելայ Էրթեմը ծնվել է Բայբուրթ (պատմ. Բաբերդ) նահանգում։ Ծնողները աշխատանքի նպատակով տեղափոխվել են Գերմանիա, որտեղ էլ Էրթեմը մեծացել է։ Ստացել է մանկավարժի կրթություն և աշխատել իր մասնագիտությամբ։ Այժմ ղեկավարում է «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպությունը։
Լաչինի միջանցքի փակման բնապահպանական պատճառաբանությունը Սելայ Էրթեմը կեղծ և շինծու է համարում։
«2022թ. դեկտեմբերի 12-ից սկիզբ առած Լաչինի միջանցքի շրջափակումը և ադրբեջանական շահերից ելնելով ճանապարհի արգելափակումը մի իրավիճակ է, որը պիտի ամոթալի լինի ողջ մարդկության համար։ Ինչպիսի՜ կեղծավորություն է փորձել կոծկել այս կեղտոտ խաղերը, որոնք բնապահպանության և միջավայրի պահպանության կեղծ քողի ներքո ըստ էության թիրախավորում են հայ ժողովրդին»։
Տիկին Էրթեմի կարծիքով՝ Լաչինի միջանցքի փակումը Արցախը հայաթափելու ադրբեջանական ծրագրի մի մասն է կազմում։ Միևնույն ժամանակ հիշեցնում է հետևյալը. «Ղարաբաղի բնիկ ժողովուրդը՝ արցախահայությունը, այս հողերը չլքեց նույնիսկ պատերազմական իրավիճակում՝ խիզախորեն պայքարելու որոշում կայացնելով»։
Անդադառնալով Ադրբեջանին ուղղված Թուրքիայի լիակատար աջակցությանը ՝ թուրք իրավապաշտպանը շեշտում է, որ Ադրիատիկ ծովից մինչև Չինական պարիսպ ձգվող թուրանական երազանքի իրականացումը և այդ ճանապարհին «Հայաստանի արգելքը հաղթահարելը» միշտ էլԹուրքիայի օրակարգում են եղել։
«Մենք դատապարտում ենք Թուրքիայի զավթողական և նվաճողական քաղաքականությունը, որը խաթարում է տարածաշրջանի ժողովուրդների խաղաղությունը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |