Քաղաքական17:11, 25 Հունվար 2023
Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել ազատ արձակել Քավալային ու Դեմիրթաշին

Գերմանիայի արտգործնախարար և «Կանաչների» կուսակցության անդամ Աննալենա Բերբոկը հունվարի 24-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթ է ունեցել։
Նա ԵԽ անդամ բոլոր երկրներին կոչ է արել հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և ընդգծել, որ ՄԻԵԴ-ի (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) կայացրած բոլոր որոշումները պետք է կիրառվեն։
Դիմելով Թուրքիային՝ Բերբոկն ասել է, որ խորապես անհանգստացած է Օսման Քավալայի ազատ արձակման պահանջների նկատմամբ թուրքական իշխանությունների անտարբերությունից։
«Եվ այո՛, վերջապես լավ է, որ մի տեսակցություն եղավ, սակայն դա ծափահարելու արժանի բան չէ, նա չպետք է բանտում լիներ»,- ասել է նա։
Գերմանիայի արտգործնախարարն անդրադարձել է նաև Սելահաթթին Դեմիրթաշի կալանավորմանը՝ նշելով, որ նա ևս անիրավ կերպով է բանտում գտնվում ու պետք է ազատ արձակվի։
Օսման Քավալա
Հայտնի իրավապաշտպան, հասարակական գործիչ և գործարար
Նա անազատության մեջ է 2017-ի նոյեմբերից: Մեղադրվում է 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու և Գեզի այգու հակաիշխանական ցույցերը կազմակերպելու մեջ։
Սելահաթթին Դեմիրթաշ
Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ
Նա մեղադրվում է զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |