Ռազմական12:21, 26 Հունվար 2023
Կարսում անցկացվում է «Ձմեռ-2023» զորավարժությունը

Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում շարունակվում է Թուրքիայի զինված ուժերի պլանային «Ձմեռ-2023» զորավարժությունը, որը մեկնարկել է հունվարի 18-ին և կշարունակվի մինչև փետրվարի 2-ը։
Զորավարժությունը մասնակիցներ ունի 17 երկրից՝ ներառյալ Գերմանիայից, Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից։ Այն համարվում է Թուրքիայի Հանրապետության պատմության ամենալայնամասշտաբ «Ձմեռ» զորավարժությունը՝ ազգային և օտարերկրյա զինուժի ներգրավվածությամբ։
«Ձմեռ-2023»-ի նպատակներն են համատեղ գործողության կատարման ժամանակ համագործակցության և համակարգման ապահովումը, մարտական զենքերի, տրանսպորտային միջոցների կարողությունների և ստորաբաժանումների՝ խիստ ցուրտ եղանակներին մարտական հնարավորությունների փորձարկումը, ձմռան պայմաններում դաշտում տեղակայվելու, ապաստանելու, համալրման գործողություններում կրթական մակարդակի զարգացումն ու հրամանատարական վերահսկման համակարգերի գործարկման ապահովումը։
Զորավարժության ընթացքում խաղարկվելու են հարձակման, օդային հարձակման, դեսանտի իջեցման, օդային լոգիստիկ աջակցության գործողություններ։ Զորավարժությանը մասնակցում են տանկային ստորաբաժանումներ, հրետանային մարտկոցներ, ականանետային ստորաբաժանումներ, դիպուկահարների խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարական անձնակազմը, կոմանդոսներ և ուղղաթիռներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Զորավարժությանը մասնակցել է ամերիկյան օդուժի «B-52H Stratofortress» հետախուզական ռմբակոծիչ ինքնաթիռը՝ «F-16» կործանիչների ուղեկցությամբ։

Հայտարարվել է, որ այդ զրահամեքենաները շուտով կիրառվելու են Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի կողմից։

Տանկն իր անվանումը ստացել է թուրք գեներալ Ֆահրեթին Ալթայի պատվին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Խոսվում է այն մասին, որ այլևս առկա չէ այն պատճառը, ինչից ելնելով Թուրքիան փակել էր Հայաստանի հետ սահմանը։
Մայքլ Ռուբինը պնդում է, որ Թուրքիան մտադիր է ատոմային զենք ստեղծել:
Նշվում է, որ սա դեռ նախնական փուլն է, ապագայում նախատեսվում է պատ կառուցել Հունաստանի սահմանի ողջ երկայնքով։
Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին։
Յաշար Գյուլերը հայտարարել է, որ գործընթացի սաբոտաժը չի հանդուրժվելու Թուրքիայի կողմից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |