Հասարակական15:10, 30 Հունվար 2023
Թուրք երիտասարդներն ավելի շատ հակված են դեպի ընդդիմադիր ուժերը

Թուրքական «BUPAR» հետազոտական ու խորհրդատվական կենտրոնը երկրի ամենամեծ բնակչությունն ունեցող 10 քաղաքներում բնակվող 2780 երիտասարդի շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու գալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններում նրանց կողմնորոշվածությունը։
Երիտասարդների 65%-ը պատասխանել է, որ քվեարկելու է ընդդիմադիր կուսակցությունների կազմած «Ազգ» դաշինքի օգտին։ Իսկ իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) հետ կազմած «Ժողովուրդ» դաշինքին իր ձայնը պատրաստ է տալ հարցվածների միայն 23%-ը։ Երիտասարդների 12%-ը նշել է, որ այլ կուսակցությունների օգտին է քվեարկելու։
Նախագահի այլ թեկնածու է ցանկացել տեսնել հարցվածների 72%-ը, մինչդեռ 20․5%-ը պատասխանել է, որ կրկին Էրդողանին է ցանկանում տեսնել նախագահի պաշտոնում։ Իսկ 7․5%-ը նշել է, որ դեռ չի կողմնորոշվել։
Երիտասարդներին նաև հարցրել են, թե արդյոք իրենց երջանիկ են զգում։ Մասնակիցների 70%-ը պատասխանել է «ոչ», 17%-ը՝ «այո», իսկ 13%-ը՝ «ոչ երջանիկ, ոչ էլ դժբախտ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |