Հասարակական11:46, 30 Հունվար 2023
Թուրքիան զգուշացում է արել ԱՄՆ ու Եվրոպա մեկնող իր քաղաքացիներին

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ ԱՄՆ ու Եվրոպա մեկնող կամ արդեն այնտեղ գտնվող իր քաղաքացիներին՝ զգուշացնելով հնարավոր հարձակումների մասին:
Ուշագրավ է, որ այս հայտարարությունները տարածվել են ԱՄՆ-ի ու մի քանի Եվրոպական երկրների կողմից Թուրքիա մեկնող իրենց քաղաքացիներին զգուշացնող հայտարարություններ տարածելուց հետո: Այդ երկրներն իրենց քաղաքացիներին զգուշացրել էին Թուրքիայում հնարավոր ահաբեկչական գործողության մասին:
Թուրքիայի ԱԳՆ-ն էլ ԱՄՆ մեկնող իր քաղաքացիներին ուղղված հայտարարության մեջ շեշտել է, որ ԱՄՆ-ի ողջ տարածքում ոստիկանության դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաներ են իրականացվում, ինչի ֆոնին գրանցվում են «օտարատյացության ու ռասիզմի հողի վրա վերբալ ու ֆիզիկական հարձակումներ»:
Եվրոպական երկրների մասով ճանապարհորդության նախազգուշացման մեջ էլ նշվել է. «վերջին շրջանում որոշ եվրոպական երկրներում ավելացել են հակաիսլամական, այլատյացության և ռասիստական գործողությունները, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպություններին կից խմբավորումների հակաթուրքական քարոզչական ակցիաները»։
ԱՄՆ-ում և Եվրոպայում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվել «հանգիստ գործել հնարավոր այլատյաց և ռասիստական ոտնձգությունների ու հարձակումների դեպքում», ինչպես նաև հեռու մնալ այն տարածքներից, որտեղ կարող են ցույցերը տեղի ունենալ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |