Տնտեսական16:17, 31 Հունվար 2023
Թուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտը գրանցել է բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշը

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը զեկույց է պատրաստել 2022 թվականի արտաքին առևտրում արձանագրված ցուցանիշների մասին։
Զեկույցի համաձայն՝ 2022-ի դեկտեմբերի դեֆիցիտը 2021-ի նույն ամսվա համեմատ աճել է 42%-ով՝ կազմելով 9 մլրդ 701 մլն դոլար։ 2021-ի դեկտեմբերին արտահանման ու ներմուծման հարաբերակցությունը կազմել էր 76․5%, իսկ 2022-ի դեկտեմբերին այն նվազել է՝ կազմելով 70․3%։
Դեֆիցիտ
Ֆինանսների մեջ դեֆիցիտ է կոչվում ծախսերի գերազանցումը եկամուտներից։
Տնտեսության մեջ դեֆիցիտ է կոչվում որևէ արտադրանքի պահանջարկի գերազանցումը առաջարկից։
2022-ի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում արտաքին առևտրի դեֆիցիտը կազմել է 109 մլրդ 539 մլն, որը 2021-ի 46 մլրդ-ի համեմատ աճել է 137%-ով։ Համեմատաբար բարձր արդյունք էր գրանցվել 2011-ին՝ 106 մլրդ դոլար ցուցանիշով, սակայն 2022-ի տվյալները բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշն են կազմել։
2022-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին արտահանման ծավալներով առաջին տեղում է Գերմանիան 21 մլրդ դոլարով, դրան հետևում է ԱՄՆ-ը 16 մլրդ-ով, իսկ եռյակը եզրափակում է Իրաքը 751 մլն-ով։ Նույն ժամանակահատվածում ներմուծման ծավալներով առաջատար եռյակը՝ ստորև.
1. Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ) -- 58 մլրդ դոլար
2. Չինաստանի Ժողովրդական Հանրապատություն (ՉԺՀ) -- 41 մլրդ դոլար
3. Գերմանիա -- 24 մլրդ դոլար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |