Քաղաքական13:47, 02 Փետրվար 2023
ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարը զգուշացնում է Թուրքիային
ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար Ջեյմս Ստավիրդիսն անդրադարձել է Թուրքիայի և Շվեդիայի ու Ֆինլանդիայի միջև շարունակվող լարվածությանը:
Թուրքիան շարունակում է սպառնալ երկու սկանդինավյան երկրներին՝ նշելով, որ իր համաձայնությունը չի տա նրանց անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եթե չկատարվեն իր պահանջները:
Ավելի վաղ էլ Էրդողանը առաջ էր քաշել նոր թեզ, ըստ որի, եթե Ֆինլանդիան ցանկանում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, ապա պիտի իր հայտն առանձնացնի Շվեդիայից: Հայտնի է, որ սկանդինավյան երկրները միասին են ցանկանում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:
Նախկին հրամանատարը զգուշացրել է, որ, եթե Թուրքիան շարունակի նման պահվածքը, ապա ՆԱՏՕ-ն ստիպված կլինի ընտրության առջև կանգնել. կամ Թուրքիա, կամ Շվեդիա ու Ֆինլանդիա:
Այս համատեքստում, ըստ Ջեյմս Ստավիրդիսի, շատ կարևոր են Թուրքիայում սպասվող ընտրությունների արդյունքները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |