Քաղաքական14:40, 06 Փետրվար 2023
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 912-ի, իսկ վիրավորներինը՝ 5.385-ի
Թուրքիայում հզոր երկրաշարժի զոհերի թիվն անցել 900-ը, ավելի քան հինգ հազարը վիրավորվել են։ Այս մասին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան հայտարերլ է արտակարգ իրավիճակների ծառայության կենտրոնում ունեցած ելույթում։
«Այս պահի դրությամբ հայտնի է, որ զոհվել է 912, իսկ վիրավորվել 5.385 քաղաքացի։ Փլատակների տակից ողջ դուրս է բերվել 2.470 մարդ։»,- տեղեկացրել է Էրդողանը։ Ըստ նրա՝ ստորգետնյա ցնցումների հետևանքով փլուզվել է 2818 շենք-շինություն։
Նշենք, որ մի շարք երկրների ղեկավարներ, ցավակցական ուղերձ են հղել Սիրիային ու Թուրքիային։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ցավակցություններ է հայտնել ուժեղ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում գրանցված զոհերի ընտանիքներին։
Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք շրջանում, որը սահմանակից է Սիրիային։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |