Քաղաքական12:34, 08 Փետրվար 2023
Թուրքիայի երկրաշարժի կապակցությամբ սուգ է հայտարարվել Կոսովոյում
Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին հայտնել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացածների համար մեկօրյա սուգ հայտարարելու մասին:
«Մենք պիտի կանգնենք նրանց կողքին, ովքեր աջակցության կարիք ունեն նման ողբերգությունների ժամանակ։ Թուրքիայի և Սիրիայի ժողովրդի ցավը նաև մեր ցավն է։ Ուստի, ելնելով իմ սահմանադրական լիազորություններից, ես փետրվարի 8-ը, Կոսովոյի Հանրապետությունում հայտարարել եմ ազգային սգո օր»,- սոցցանցի իր պաշտոնական էջում գրել է Օսմանին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով փետրվարի 12-ը ներառյալ մեկ շաբաթյա սուգ է հայտարարվել:
Նշենք, որ վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 7.108-ի, վիրավորներինը՝ 40.910-ի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |