Քաղաքական14:05, 11 Փետրվար 2023
Հայաստանից 5 բեռնատար հրատապ օգնություն է ուղարկվել Թուրքիա Մարգարայի կամրջով

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած հուժկու երկրաշարժից հետո ցուցաբերված մարդասիրական օգնության համար։
Նա երկու լեզվով՝ թուրքերեն և անգլերեն, գրառում է արել Twitter-ում։
Թուրքերեն գրառման մեջ նշած է․ «Ի հավելումն երկրաշարժից անմիջապես հետո 28 հոգանոց որոնողափրկարարական խմբի և տեխնիկական սարքավորումների՝ Հայաստանի ժողովրդի 5 բեռնատար՝ 100 տոննա պարենի, դեղորայքի, ջրի և այլ ապրանքների հրատապ օգնության խմբաքանակով առավոտյան անցել է Ալիջանի սահմանային անցակետը և շարժվել դեպի Ադըյաման։
Շնորհակալություն, Ռուբեն Ռուբինյան, շնորհակալություն Հայաստան»։
Անգլերեն գրառման մեջ էլ դեսպան Քըլըչը շնորհակալություն է հայտնել ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին և Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին գործադրած ջանքերի համար և հավելել․
«Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը` օգնելու մեղմացնել Թուրքիայում երկրաշարժի գոտու մեր քաղաքացիների տառապանքները»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ադըյաման քաղաքում հայ փրկարարները շարունակում են աշխատանքները, իսկ այսօր՝ փետրվարի 11-ին, Հայաստանը նաև ցամաքային սահմանով հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներ է ուղարկել Թուրքիա։ Այդ մասին Twitter-ում գրառում է արել Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
«Այսօր Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։ Հումանիտար օգնությամբ բեռնատարները սահմանին հատել են Մարգարայի կամուրջը և ուղևորվում են երկրաշարժից տուժած շրջան»,- գրել է Հունանյանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |