Հասարակական12:46, 13 Փետրվար 2023
Թուրքիայում երկրաշարժից մահացածների թիվն անցել է 31.000-ը

Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ուենցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս պահին մահացածների թիվն անցել է 31.000-ը։ Աղետի գոտուց տարհանվել է մոտ 148.000 քաղաքացի։ Ստորգետնյա ցնցումները վնաս են հասցրել Թուրքիայի 81 նահանգներից 10-ին, որտեղ էլ եռամսյա ժամկետով հայտարարվել է արտակարգ դրություն։
Աշխարհի տասնյակ երկրներից (այդ թվում և Հայաստանից) Թուրքիային օգնության են շտապել ավելի քան 9000 փրկարարներ։ Երկրաշարժի գոտում ընդհանուր առմամբ աշխատում է 233 հազարանոց անձնակազմ։ Գործի է դրվել 70 ինքնաթիռ, 167 ուղղաթիռ, 24 նավ և 45 անօդաչու թռչող սարք։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այս երկրաշարժը 3 անգամ ավելի ուժգին և 3 անգամ ավելի ավերիչ է եղել, քան 1999թ. տեղի ունեցածը։
«Գետնի վրա առաջացած ճեղքերը, մայրուղիների ու երկաթուղիների պատռված հատվածները վկայում են երկրաշարժի ուժգնության մասին։ Դե իսկ 100 հազարավոր շինություններ էլ այլևս պիտանի չեն բնակվելու համար»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |