Միջազգային00:00, 17 Փետրվար 2023
Միցոտակիս. «Թուրքիա-Հունաստան հարաբերությունները կարող են կարգավորվել»

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, Հունաստանի պետական «ERT» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած երկու ավերիչ երկրաշարժներին, նշել է, որ Հունաստանը եղել է առաջիններից մեկը, ով օգնության ձեռք է մեկնել Թուրքիային:
Նրա խոսքով՝ Հունաստանը հիմա ևս պատրաստ է անել հնարավոր ամեն բան Թուրքիային աջակցելու համար։
«Թուրքիայի և Սիրիայի ժողովուրդների կողքին կանգնելը մեր մարդկային պարտավորությունն է: Մենք եղել ենք այն պետությունների շարքում, որոնք առաջինն են օգնական ուժեր ուղարկել՝ մարդկանց փլատակներից դուրս բերելու»,- ասել է Միցոտակիսը:
Հունաստանի վարչապետը խոսել է նաև թուրք և հույն ժողովուրդների մասի։ Նրանց անվանել է բարեկամ և հարևան ժողովուրդներ, որոնք այսպիսի իրավիճակներում պիտի միմյանց օգնության հասնեն:
Երկրաշարժին առընչվող գործողություններին և գործընթացներին գնահատական տալով՝ Կիրիակոս Միցոտակիսը նշել է. «Նույնիսկ երկրաշարժը, որն անկարելի է բառերով նկարագրել, կարող է թուրք-հունական հարաբերությունների կարգավորման հնարավորություն ստեղծել»:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։

Ամերիկայում գործող հունական «Helenik» համալսարանը նամակ է հղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի օրերս Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |