Հասարակական11:37, 20 Փետրվար 2023
Անվանի պոլսահայ ֆոտոլրագրող Արա Գյուլերի մասին ֆիլմ կնկարահանվի

Ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին կենսագրական ֆիլմ կնկարահանվի:
Ֆիլմի ռեժիսորներն են ազգությամբ հայ Արեն Փերդեջին և թուրք Էլա Ալմայանաջը: Վերջինները 2015-ին գլխավորել էին Հայոց ցեղասպանությունը որպես տեղահանություն ներկայցնող թուրքական արտադրության առաջին լիամետրաժ ֆիլմի՝ «Կորուսյալ թռչուններ»-ի ռեժիսորական աշխատանքը:
Կենսագրական ֆիլմի նախաձեռնությունը թուրքական ամենամեծ հոլդինգներից մեկինն է՝ «Doğuş Group»-ինը, որին պատկանում է Արա Գյուլերի արխիվը, հետազոտական կենտրոնն ու թանգարանը: Նկարահանումը պատվիրվելու է թուրքական Kara Kedi կինոարտադրական ստուդիային: Նշվում է, որ դեռևս հայտնի չէ, թե ով է մարմնավորելու գյուլերի կերպարը:
Արա Գյուլերը ծնվել է 1928թ. օգոստոսի 16-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում։ Նա հայտնի է «Ստամբուլի աչք», «Ստամբուլի լուսանկարիչ», «Ակնթարթի որսորդ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտոպատմաբան» պատվանուններով։
Գյուլերն իր գործունեության ընթացքում լուսանկարել է այնպիսի հեղինակավոր անձանց, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալասը, Ջոն Բերգերը, Բերտրան Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք։ Ստամբուլում գտնվող նրա հայրական տունը վերածվել է տուն-թանգարանի, իսկ առաջին հարկում գտնվող «Արա» սրճարանը նշանավոր արվեստագետների հավաքատեղի է։ Արա Գյուլերը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին և հուղարկավորվել է Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող հայկական գերեզմանատանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |