Հասարակական15:13, 21 Փետրվար 2023
Թուրք քաղաքագետ․ «Էրդողանին այս անգամ չի հաջողվի դուրս գալ դժվար դրությունից»

Բրիտանական հեղինակավոր «The Guardian» ամսագիրն իր շաբաթական ամփոփիչ համարում հրապարակել է «Ինչու՞ երկրաշարժը կարող է տապալել Թուրքիայի կառավարությունը» վերնագրով հոդված, որտեղ գնահատականներ է տվել նաև թուրք քաղաքագետ Քարաբեքիր Աքքոյունլուն։ Հեղինակը ներկայացնում է մի քանի հիմնական կետեր․
- Գործող նախագահ Ռեջեփ Էրդողանն ու կառավարությունը հայտնվել են դժվար կացության մեջ, քանի որ գալիք ընտրությունների համատեքստում երկրաշարժի հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքները հավուր պատշաճի չկատարելն ու համապատասխան պայմաններով չկառուցված բնակարանների համար պատասխանատվությունից հրաժարվելը բողոքի ալիք են բարձրացրել ողջ երկրով մեկ։
- Որքան էլ իշխանությունը փորձում է դատական համակարգի, մամուլի ու խոսքի և այլ ազատություններ սահմանափակող լծակները պահել իր ձեռքին, ընդդիմադիրները կարողանում են կոալիցիոն ուժ ստեղծել։ Իսկ Էրդողանի ժողովրդականությունը սկսել է անկում ապրել տնտեսական ճգնաժամերի հետևանքով։
- Նախկինում Էրդողանը կարողացել էր մի շարք դժվարին իրադրություններից դուրս գալ, սակայն այս անգամ դա նրան չի հաջողվի։ Եվ, չնայած ավիրված շինությունների փոխարեն նախագահը խոստացել է նորերը կառուցել, երկրաշարժից հետո ի հայտ եկած դրությունն ստիպել է մեծ թվով մարդկանց հրաժարվել իշխանություններին աջակցելուց։
- Նախագահ Էրդողանի՝ ևս 5 տարի ժամկետով վերընտրվելը նշանակում է նեպոտիզմի և ավտորիտարիզմի խորացում։ Աքքոյունլուն, ընտրությունները որակելով որպես «վերջին ելք կամուրջից առաջ», նշել է, որ Թուրքիան «լավ օրինակ է ծառայում» նեոլիբերալիզմի հետ համակցված ավտորիտարիզացման բացած արդյունքների համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |