Տարածաշրջան11:33, 22 Փետրվար 2023
Թուրքիայում երկրաշարժից մահացածների թիվը հասել է 42 հազարի
Թուրքիայում փետրվարի 6-ին և 20-ին տեղի ունեցած 2 ավերիչ երկրաշարժներից հետո, որոնց էպիկենտրոնը եղել էր Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) նահանգի Փազարջըք և Էլբիսթան շրջաններում՝ 7.7 և 7.6 մագնիտուդ հզորությամբ, շարունակում է աճել զոհերի և վիրավորների թիվը։
Թուրքիայի նախագահականին առընթեր Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն՝ մահացածների թիվը կազմում է 42.310:
Թուրքիայի Աղետների ու արտակարգ իրավիճակների վարչության պետ Յունուս Սեզերի տեղեկացմամբ՝ աղետի գոտուց տարհանվել են ավելի քան 448 հզ. քաղաքացիներ:
Տուժած շրջաններում տեղադրված է 250 հզ. վրան, շուրջ 68 հզ. տնակի տեղադրման համար ենթակառուցվածքների հիմնելու աշխատանքներ են կատարվել: Ներկայում արդեն տեղադրված տնակների քանակը հասել է 6375-ի:
Փետրվարի 20-ի երեկոյան էլ Թուրքիայի Հաթայ (Ալեքսանդրետ) նահանգում 6․4 մագնիտուդ հզորությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 6, վիրավորվել 294 մարդ: Այս երկրաշարժին հաջորդել է 32 հետցնցում։
Թուրքիայի նախագահականին առընթեր Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն՝ կան բազմաթիվ փլուզումներ։ Մասամբ փլուզվել է նաև Հաթայի նահանգապետարանի շենքը։ Եվ 6 հազար վրան էլ ուղարկվել է այս երկրաշարժի հետևանքով դրսում հայտնված բնակչության համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |