Քաղաքական12:16, 23 Փետրվար 2023
Թուրքիան դատապարտում է Իսրայելի գործողությունները
Թուրքիան խստորեն դատապարտել է իսրայելական բանակի բանակի գործողությունները Նաբլուս քաղաքում և դրանք որակել իբրև հարձակում: Այդ մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարությունը:
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իսրայելի բանակն այնտեղ իրականացրել է ստուգարշավ, որի նպատակն է եղել 3 կասկածյալի ձերբակալությունը։ Նրանք ծրագրել էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել մոտ ապագայում: Ի պատասխան դրան՝ Գազայից Իսրայելի ուղղությամբ հարձակում է իրականացվել:
Գազայի կողմից դեպի Իսրայել է արձակվել 6 հրթիռ, որոնցից 5-ը որսացել է «Երկաթե գմբեթ» կոչվող իսրայելական ՀՕՊ համակարգը:
Այս ամենից հետո Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) փետրվարի 23-ին վաղ առավոտյան հարվածներ է հասցրել «Համաս» շարժմանը պատկանող զենքի արտադրամասին, ինչպես նաև ռազմական համալիրի, որը «Համաս»-ի կողմից օգտագործվում էր ծովային սպառազինություն պահելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |