Քաղաքական11:33, 28 Փետրվար 2023
Թուրք վերլուծաբան. Էրդողանենք եթե այս մտածելակերպով գնան ընտրությունների, ապա մեծ ապտակ կստանան
Թուրքական «Karar» թերթի հոդվածագիր Իսմեթ Բերքանն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժներից հետո երկրում իշխանությունների նկատմամբ առկա դժգոհությանը։
Ըստ Բերքանի՝ այդ դժգոհության պատճառներից մեկն այն է, որ իշխանություններն այդպես էլ չկարողացան հիմնավոր բացատրություն տալ այն հանգամանքին, թե ինչու բանակը երկրաշարժից 48 ժամ հետո միայն ամբողջությամբ ներգրավվեց փրկարարական աշխատանքներին: Այդպիսով սկզբնական շրջանում աշխատանքները շատ անբավարար ծավալներով կատարվեցին:
Վերլուծաբանի կարծիքով մեկ այլ հակասություն էր Հաթայի նահանգում մի քանի հիվանդանոցների փլվելը՝ հակառակ նրան, որ իշխանությունների պնդմամբ Թուրքիայում վերջին 20 տարում առողջապահական հեղափոխություն է տեղի ունեցել: Հիվանդանոցներից մեկը շարունակվել է շահագործվել՝ չնայած, որ բոլորին հայտնի է եղել այդ շենքի վթարայնության մասին:
Այս և մի շարք այլ հանգամանքներ ժողովրդի շրջանում դժգոհություն են առաջացրել իշխանությունների նկատմամբ, որը հստակ արտահայվեց վերջին օրերի ֆուտբոլային հանդիպումների ժամանակ տրիբունաներից հնչող բազմաթիվ հակաիշխանական վանկարկումներով:
Բերքանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ թուրքական իշխանություններն այս դժգոհություններին միայն սպառնալիքներով են պատասխանում։
«Եթե Թայյիփ Էրդողանն ու իշխանությունը իրենց թերությունները չտեսնելու այս մտածելակերպով մայիսի 14-ին գնան ընտրությունների, ապա ընտրողներից մեծ ապտակ կստանան»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունն անհանգստացրել է Թուրքիային:
Ծաղրանկարը վերաբերում է օդանավակայանում երկու առաջնորդների հանդիպմանը։
Անդրադարձ է կատարվել Գազայում և Սիրիայում տիրող իրավիճակին, ընդգծվել է կողմերին աջակցելու պատրաստակամությունը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Փայլանը նշել էր, որ «Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանին երեքից հինգ տարի է հարկավոր դրան դիմակայելու համար»:
Պոլսահայ լրագրողի համոզմամբ՝ Անկարան հիմա վարում է այնպիսի քաղաքականություն, որը դադարել է Հայաստանը և հայկական ներկայությունը Թուրքիայում դիտել որպես սպառնալիք։
«Seasia Stats» հետազոտական ընկերությունը, որն ուսումնասիրում է աշխարհում բնակարանների արժեքները, հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ շատ դժվար է գնել բնակարան։
Ստորագրված արձանագրությունները ներառում են համատեղ ներդրումային և համագործակցության ծրագրեր:
Այդ գումարը նախատեսված է եղել Թուրքիայում առաջին «Akkuyu» ատոմակայանի համար, որը կառուցվում է «Ռոսատոմ»-ի նախագծով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |