Քաղաքական11:33, 28 Փետրվար 2023
Թուրք վերլուծաբան. Էրդողանենք եթե այս մտածելակերպով գնան ընտրությունների, ապա մեծ ապտակ կստանան

Թուրքական «Karar» թերթի հոդվածագիր Իսմեթ Բերքանն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժներից հետո երկրում իշխանությունների նկատմամբ առկա դժգոհությանը։
Ըստ Բերքանի՝ այդ դժգոհության պատճառներից մեկն այն է, որ իշխանություններն այդպես էլ չկարողացան հիմնավոր բացատրություն տալ այն հանգամանքին, թե ինչու բանակը երկրաշարժից 48 ժամ հետո միայն ամբողջությամբ ներգրավվեց փրկարարական աշխատանքներին: Այդպիսով սկզբնական շրջանում աշխատանքները շատ անբավարար ծավալներով կատարվեցին:
Վերլուծաբանի կարծիքով մեկ այլ հակասություն էր Հաթայի նահանգում մի քանի հիվանդանոցների փլվելը՝ հակառակ նրան, որ իշխանությունների պնդմամբ Թուրքիայում վերջին 20 տարում առողջապահական հեղափոխություն է տեղի ունեցել: Հիվանդանոցներից մեկը շարունակվել է շահագործվել՝ չնայած, որ բոլորին հայտնի է եղել այդ շենքի վթարայնության մասին:
Այս և մի շարք այլ հանգամանքներ ժողովրդի շրջանում դժգոհություն են առաջացրել իշխանությունների նկատմամբ, որը հստակ արտահայվեց վերջին օրերի ֆուտբոլային հանդիպումների ժամանակ տրիբունաներից հնչող բազմաթիվ հակաիշխանական վանկարկումներով:
Բերքանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ թուրքական իշխանություններն այս դժգոհություններին միայն սպառնալիքներով են պատասխանում։
«Եթե Թայյիփ Էրդողանն ու իշխանությունը իրենց թերությունները չտեսնելու այս մտածելակերպով մայիսի 14-ին գնան ընտրությունների, ապա ընտրողներից մեծ ապտակ կստանան»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |