Քաղաքական14:03, 07 Մարտ 2023
Միջազգային մամուլն անդրադարձել է Էրդողանի մրցակից Թուրքիայի նախագահի թեկնածուին
Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո ամենաքննարկված թեմաներից են մնում առաջիկայում կայանալիք համապետական ընտրությունները։ Միջազգային մամուլը ևս անմասն չի մնացել:
Այսպիսով, մարտի 6-ին Թուրքիայում ընդդիմադիր 5 կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպում էր տեղի ունեցել, որի ընթացքում գալիք ընտրություններում որպես ընդդիմադիր թևի միասնական թեկնածու էր ընտրվել «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) ղեկավար՝ Քեմալ Քըլըչդարօղլուն: Ինչպես գրում է թուրքական “Artıgercek”-ը «Համաշխարհային մամուլը ողողված է Քըլըչդարօղլուի մասին նյութերով»:
Օրինակ, միջազգային առաջատար լրատվամիջոցներից «Reuters»-ը գրում է. «2023թ-ի մայիսի 14-ի ընտրությունները պատմական են, քանի որ այս ընտրություններում ընդդիմության ներկայացուցիչը Քեմալ Քըլըչդարօղլուն է, ով նախկինում երկար տարիներ պետական համակարգում է աշխատել և հնարավոր է, որ նրան հաջողվի իր օգտին գրանցել վերջերս Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը, որը նաև ցնցել էր երկրում քաղաքական կյանքը»:
Այս ամենին զուգահեռ նշվում է նաև, որ չնայած արդեն տասն անգամից ավել տարատեսակ ընտրություններում ներկայիս Թուրքիայի նախագահը կարողացել է հաջողել, արդեն նրա վերընտրվելու հավանականությունը կասկածի տակ դնող մարդիկ կան:
«Reuters»-ը ընդդիմադիր թևի հաղթանակը նաև կապել է Քըլըչդարօղլուի խարիզմայի հետ, որը «փայլուն դրսևորվում է ընտրարշավներում»:
«Ընտրությունները չեն որոշելու երկրի ղեկավարին, այն որոշվելու է գալիք գործողություններում, այդ թվում նաև Թուրքիայի ներգրավվածությունը Ուկրաինայի հակամարտության մեղեմելուհարցում»,- եզրակացնում է «Reuters»-ը։
Ներքաղաքական այս իրադարձությանը նաև անդրադարձ է կատարել «New York Times»-ը՝ ասելով, որ տնտեսության զարգացման հարցում մեծ տեսլական կա. «Քըլըչդարօղլուի և իր համախոհների ջատագոված Օրթոդոքսյան տնտեսական քաղաքականությունը կարող է նպաստել տնտեսության զարգացմանը և այդ համակարգը դարձնել ավելի ավտորիտար»։
Ամեն դեպքում «New York Times»-ը ընդդիմադիրների կարճաժամկետ պառակտումից հետո նրանց վերամիավորումը խոստումնալից է համարում:
Այս համատեքստում նաև «Bloomberg»-ը, որը հանդես է գալիս տնտեսական նորություններով, կարծիք է հայտնել` գրելով. «Նման տնտեսական քաղաքականությունը կարող է ազատականացնել Կենտրոնական բանկը, որի շնորհիվ կարող է նաև աճել տնտեսությունը»:
«BBC news»-ը ընտրությունների քննարկվող թեմայի շրջանակներում, անդրադառնալով Քըլըչդարօղլուի ընտրվելուն, նշել է. «Մինչև 1990-ականները «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը եղել է իշխանության գլուխ, սակայն դրանից հետո իշխանության մնալ չի հաջողվել: Այժմ կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն կարողացել է համախմբել ընդդիմադիր կուսակցություններին և ընտրական պայքարում հանդես գալ որպես միասնական թեկնածու: Սա կարևոր հնարավորություն է ընտրություններում հաղթանակ տոնելու համար»:
Իսկ բրիտանական «Guardian» պարբերականը գրում է. «Սա կարևոր և գուցե ընդդիմության վերջին հնարավորությունն է՝ օգտագործելու ստեղծված իրավիճակը, ընտրություններում հաղթանակ տոնելու համար»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |