Իրավական14:37, 09 Մարտ 2023
Թուքիայում շարունակվում են ճնշումները ընդդիմադիր լրագրողների նկատմամբ

Թուրքիայի Դիարբեքիր նահանգում արդեն 9 ամիս է, ինչ 16 ընդդիմադիր լրագրող շարունակում է մնալ ձերբակալված: Իսկ դատախազը դեռևս չի ներկայացրել մեղադրական եզրակացությունը:
Ձերբակալված լրագրողների փաստաբան Ռեսուլ Թեմուրը նշում է, որ դատախազը, ով պարտավոր էր արդեն պատրաստած լինել մեղադրական եզրակացությունը, հայտնում է, որ այդ գործընթացը երկարաձգվում է՝ պատճառաբանելով վիրտուալ փաստաթղթերի բազմաքանակությունը։
Դիարբեքիրի փաստաբանների միության նախագահ Նահիթ Էրենը հանդիպում էր ունեցել Դիարբեքիրի գլխավոր դատախազի հետ, որի ընթացքում թեմային առնչվող հարցերին ի պատասխան Դատախազը ասել էր. «Թվայնացված փաստթղթերը շատ-շատ են, ոչինչ անել չի հաջողվում»:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին, Դիարբեքիրում թուրք իրավապահ մարմինների կողմից իրականացված հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալվել էր 22 լրագրող: Նրանցից 16-ը մինչ օրս գտնվում են փակի տակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«BBC News»-ի գործադիր տնօրեն Դեբորա Թյորնեսը հայտնել է, որ կատարվածը խորապես մտահոգիչ է և դա կքննարկեն Թուրքիայի իշխանությունների հետ։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալումից հետո Թուքրիայի մի շարք քաղաքներում ընթանում են ցույցեր։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ ու ցույցեր են ընթանում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |