Քաղաքական16:05, 09 Մարտ 2023
Թուրքիան բողոքել է քուրդ ակտիվիստների գործողություններից
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է քուրդ մի շարք ակտիվիստների կողմից Եվրախորհրդարանի շենքի դիմաց իրականացրած բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն քրդերի իրավունքների:
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Եվրամիությանը (ԵՄ) ահաբեկչության դեմ պայքարում «երկերեսանի» քաղաքականություն վարելու և քուրդ ակտիվիստներին աջակցելու մեջ, ապա պնդել, որ նրանք տարբերություն են դնում «ահաբեկչական» կազմակերպությունների միջև:
Բացի այդ Թուրքիան դատապարտել է ԵՄ-ին՝ պնդելով, թե ԵՄ-ն թույլտվություն է տվել ակցիան իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ Թուրքիան ահաբեկչական է համարում «Քուրդիստանի բանվորական կուսակցության»-ը (ՔԲԿ-PKK) և վերջինիս հետ է նույնացնում Սիրիայի քրդական ուժերին, իսկ Եվրոպայում գործունեություն ծավալող մի շարք քուրդ ակտիվիստներին որակում որպես դրանց անդամներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |