Իրավական10:16, 10 Մարտ 2023
Թուրքիայում ընթանում է ընդդիմադիր կուսակցությունը փակելու դատավարություն

Թուրքիայում շարունակվում է ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) փակելու վերաբերյալ գլխավոր դատախազության կողմից սահմանադրական դատարան ներկայացված հայցի քննությունը։
Ընդդիմադիր կուսակցության պահանջով բանավոր պաշտպանության նախկինում նշանակված օրը՝ մարտի 14-ը, տեղափոխվել է ապրիլի 11-ին:
Այս ընթացքում նաև Թուրքիայի սահմանադրական դատարանի զեկուցողը դատական հայցի հիմքերի վերաբերյալ զեկույց է պատրաստելու, որը պատրաստ լինելուն պես կտրամադրվի Թուրքիայի Գերագույն դատարանին:
Ըստ այդմ՝ զեկույցը ստանալուց հետո Թուրքիայի Գերագույն դատարանի նախագահ Զյուհթու Արսլանը Սահամանադրական դատարան ներկայացված հայցի հիմքերի քննարկման և իրավացիության նկատառումներով ժողովի օր է նշանակելու, որտեղ էլ ձայների մեծամասնությամբ (օրինակ՝ 15 անդամից 10-ի կողմ լինելու դեպքում) կընդունվի դատավճիռ:
Հիշեցնենք որ, 2021թ-ի հունիսի 7-ին Թուրքիայի Գերագույն դատարանի հանրապետական գլխավոր դատախազ Բաքիր Շահինը հայցով դիմել էր սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) գործունեությունը, որը դատարանի կողմից ընդունվել էր հունիսի 21-ին:
Ըստ մեղադրականի՝ ԺԴԿ-ի անդամներն իրենց հայտարարություններով ու ելույթներով «նպատակ ունեն մասնատել, ոչնչացնել ազգ–պետություն անքակտելի միասնությունը»։ Դատախազը նաև մեղադրել էր ԺԴԿ-ին՝ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ համագործակցելու, անգամ՝ որպես այդ կուսակցության մի ճյուղ գործունեություն ծավալելու, ահաբեկչությանը աջակցելու մեջ։
Մեղադրականում հղում էր արվել Թուրքիայի սահմանադրության 69-րդ հոդվածի 6-րդ կետին, ինչպես նաև՝ քաղաքական կուսակցությունների մասին օրենքի 103-րդ հոդվածին, համաձայն որոնց՝ «քաղաքական կուսակցությունը ենթակա է մեկընդմիշտ փակման, եթե այն իր գործուներությամբ խախտում է սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետը։ Միևնույն ժամանակ, օրենքը սահմանում է, որ այդ խախտումը պետք է հաստատվի սահմանադրական դատարանի կողմից։
Եթե Թուրքիայի սահմանադրական դատարանը բավարարի հայցի պահանջները և պարտադրի դադարեցնել կուսակցության գործունեությունը, ապա որոշման՝ «Resmi» պաշտոնաթերթում հրապարակումից հետո վերոնշյալ գործիչները 5 տարի ժամկետով իրավունք չեն ունենա լինել այլ կուսակցության հիմնադիր, անդամ կամ ղեկավար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«BBC News»-ի գործադիր տնօրեն Դեբորա Թյորնեսը հայտնել է, որ կատարվածը խորապես մտահոգիչ է և դա կքննարկեն Թուրքիայի իշխանությունների հետ։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալումից հետո Թուքրիայի մի շարք քաղաքներում ընթանում են ցույցեր։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ ու ցույցեր են ընթանում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |