Տնտեսական23:56, 13 Մարտ 2023
Թուրքիայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից մեծացել է

2022-ին Ռուսաստանի Դաշնությունից Թուրքիա ներկրվող էներգակիրների ծավալները զգալիորեն մեծացել են: Այս մասին հայտնի է դարձել «Ember» միջազգային վերլուծական կենտրոնի հրապարակած զեկույցից: Ռուսաստանը դարձել է Թուրքիայի թիվ 1 ածուխի մատակարարը 2022-ին՝ մատակարարելով 2021-ի համեմատ գրեթե կրկնակի ավել ծավալով ածուխ:
«ՌԴ-ն 2022–ին մատակարարել է Թուրքիա ներմուծված 5.3 մլրդ դոլարի ածխի գրեթե կեսը, այնինչ 2021-ին ռուսական կողմի մասնաբաժինը կազմել է 26%»,- տեղեկացրել է կենտրոնի թուրքական գրասենյակի ղեկավար Ուֆուք Ալփարսլանը:
Վերջինս նշել է, որ ներկայում Ռուսաստանն է մատակարարում Թուրքիա ներմուծվող բնական գազի ու նավթամթերքի շուրջ 40-45%-ը՝ ակնարկելով Ռուսաստանից Թուրքիայի էներգետիկ կախվածության մեծացման մասին: Ալփարսլանը հիշեցրել է նաև, որ Թուրքիայի Մերսին նահանգում կառուցվող երկրի առաջին ատոմակայանի նախագիծը նույնպես պատկանում է ռուսական կողմին:
Ավելացնենք, որ տարբեր տվյալներով 2022-ին Թուրքիա մատակարարված նավթամթերքի և հում նավթի ծավալները 2021-ի համեմատ ևս մեծացել են ավելի քան 2 անգամ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |