Հասարակական16:26, 13 Մարտ 2023
Գալիք շաբաթ անցկացվելիք հարցումների արդյունքները կարող են փոխվել ոչ ի օգուտ Էրդողանի

Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք ընտրություններից առաջ շարունակվում են հարցումներ իրականացվել տարբեր հետազոտական ընկերությունների կողմից:
Իրականացված վերջին հարցումների վերաբերյալ դիտարկումներ է արել թուրք վերլուծաբան Էրսին Չելիքը: Վերջինիս կարծիքով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս ընտրություններում ունի լուրջ մրցակից՝ ի դեմս ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի:
Նրա խոսքով՝ պատկերը երևալու է գալիք շաբաթ անցկացվելիք հարցումներում: Չելիքը նշում է, որ այդ առումով կան ներքին աղբյուրներ: Ըստ նրա՝ քանի դեռ Քոըլըչդարօղլուի թեկնածությունը չէր հաստատվում բոլոր հարցումներում Էրդողանը հավաքում էր 50-53 տոկոս:
Իսկ գալիք շաբաթ արդյունքները կարող են փոխվել ոչ ի օգուտ Էրդողանի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |