Քաղաքական11:21, 14 Մարտ 2023
Էրդողանի խոսնակն անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մասնակցել է թուրք-ամերիկյան բիզնես ֆորումին, որը կազմակերպվել էր ԱՄՆ առևտրային պալատի և Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքների բորսաների միություն կողմից:
Քալընը միջոցառմանն անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցերին: Ըստ նրա՝ թուրք-ամերիկյան առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարի գերազանցել է 35 մլրդ դոլարը, ինչը Քալընի դիտարմամբ գոհացուցիչ է: Սակայն առաջիկայում կա նպատակ այդ ցուցանիշը հասցնել 100 միլիարդ դոլարի:
Քալընը նշել է, որ ներկայումս ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև գոյություն ունեն փոխադարձ սկզբունքներ ու հարգանք, բայց անհրաժեշտ է նաև ռազմավարական երկխոսություն:
Տեղեկացրել է, որ վերջին ժամանակներս թուրք-ամերիկյան հարաբերություններում որոշակի խնդիրներ են առաջացել և այդ ամենը պատճառ է դարձել, որպեսզի շատ բաներին սխալ գնահատականներ տրվեն:
Էրդողանի խոսնակը նաև ընդգծել է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններն իրենց ազդեցությունն են թողնում Միջերկրական ծովում, Լիբիայում և Աֆղանստանում։
Քալընը նաև տեղեկացրել է, որ Վաշինգտոնում առաջիկայում հանդիպելու է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Օրակարգայի հարցը լինելու է Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության և F-16 կործանիչների հարցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |