Տնտեսական17:33, 15 Մարտ 2023
Թուրքիայի դեսպան․ «Դեպի Չինաստան արտահանումները ռեկորդ են սահմանել»

Չինաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Աբդուլքադիր Էմին Օնենը, ում ծառայության ժամկետը շուտով լրանալու է, հանդես է եկել 5 տարվա կատարած աշխատանքի ամփոփիչ ելույթով։ Նա ասել է, որ Չինաստան կատարած արտահանումներն ավելի բազմազան են դարձրել և ռեկորդ սահմանել՝ արտահանման ծավալները հասցնելով 3․7 մլրդ դոլարի։
Խոսելով երկկողմ հարաբերություններից՝ Թուրքիայի դեսպանն ընդգծել է, որ չնայած պանդեմիկ շրջանին՝ դրանք խորացել են։ Տարածաշրջանային ու համաշխարհային խնդիրների շուրջ ևս թուրք-չինական համագործակցությունը խորացել է։
«Չինաստանը վերջին 5 տարվա ընթացքում 4․3 մլրդ դոլարի ներդրում է արել Թուրքիայում։ 2018-ին, երբ սննդի և գյուղատնտեսական ապրանքների արտահանումը Չինաստան կազմում էր 139 մլն դոլար, 2021-ին հասել է 361 մլն դոլարի՝ գրանցելով 159% աճ»։
Նա նաև նշել է, որ չինական էլեկտրոնային առևտրային հարթակները թուրքական ֆիրմաների հետ համագործակցում են և ներկայացնում թուրքական ապրանքանիշերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |