Քաղաքական15:06, 15 Մարտ 2023
Դողու Փերինչեք․ «Վեցյակի սեղան» ընդդիմադիր դաշինքը ստեղծվել է ԱՄՆ-ի կողմից

Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության նախագահ և գալիք ընտրություններում նախագահի թեկնածու Դողու Փերինչեքը գնահատականներ է հնչեցրել ընտրությունների կապակցությամբ։
Խոսելով ընդդիմադիր ուժերի կազմած «Վեցյակի սեղանի» մասին՝ Փերինչեքն ասել է, որ այն կորցրել է իր վստահությունը։
«Որովհետև «Վեցյակի սեղան» դաշինքը ԱՄՆ-ի կողմից ստեղծված մի սեղան է։ Այդ տեսանկյունից վստահություն շահելն առաջիկա գործընթացում ոչ մի կերպ հնարավոր չէ։ Իհարկե, երբ ասում ենք, թե Ամերիկան է ստեղծել, անհիմն չենք խոսում։ Տվյալների և ճիշտ ապացույցների վրա ենք հիմնվում։ 2020-ի հունվարին ամերիկյան խորքային պետության 276 էջանոց մի զեկույց էր հրապարակվել Թուրքիայում ազգայնական վերելքի մասին, որտեղ ասվում էր, որ ԺՀԿ-ն (Ժողովրդահանրապետական կուսակցություն), ԼԿ-ն (Լավ կուսակցություն) և պահպանողականները, բոլորը, ԺԴԿ-ի (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) և ՔԲԿ-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հետ միավորվելու են։ Եվ այդ ընդդիմությունն Էրդողանի իշխանությունը տապալելու է։ «Վեցյակի սեղանը» լիովին Ամերիկայի կազմակերպած ձևով է ստեղծվել»,-ասել է նա։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ «Հայրենիք» կուսակցությունը դեռևս ոչ մի ուժի հետ դաշինք չի կազմել՝ Փերինչեքն ասել է, որ իրենք ոչ մի դեպքում ՔԲԿ-ի հետ նույն ճակատում չեն լինի, քանի որ թե՛ նրանք, թե՛ ԺԴԿ-ն, պաշտոնապես «Վեցյակի սեղան» դաշինքի անդամ չլինելով, այդ դաշինքի աջակցությունն են վայելում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |