Քաղաքական15:40, 16 Մարտ 2023
Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ թուրք լրագրողն այցելել է Երևան

Թուրք լրագրող և հետազոտող Սերդար Քորուջուն և CNN TÜRK-ի օպերատորներից Ահմեդ Աքփոլաթը Հայաստանում են։ Նրանք ռեպորտաժ են ներկայացրել Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի դիմացից, որտեղ մարտի 25-ին կայանալու է Թուրքիա-Հայաստան ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը։
Քորուջուն կարևորել է հանդիպման ժամանակաշրջանը, քանի որ «Ղարաբաղի պատերազմից և այդուհետ սկսված կարգավորման գործընթացից հետո առաջին անգամ են երկու թիմերը միմյանց դեմ խաղալու»։ «Տարածաշրջանում իրականում լարվածությունը մեծ է»,- այդուհանդերձ նշել է նա։
Նշենք, որ Սերդար Քորուջուն հաճախ է լինում Հայաստանում։ Նա նաև տպագրված աշխատանքներ ունի հայկական հարցի, քրդական հարցի, 1955թ․ սեպտեմբերի 6-7-ի արյունալի իրադարձությունների վերաբերյալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |