Քաղաքական15:48, 16 Մարտ 2023
Թուրքիա-Ռուսաստան-Իրան-Սիրիա քառակողմ հանդիպումը հետաձգվում է
Օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ Ռուսաստանում քառակողմ՝ Թուրքիա-Սիրիա-Իրան-Ռուսաստան հանդիպում է նախատեսվում արտգործնախարարների մակարդակով:
Ըստ թուրքական կողմի՝ ռուսական կողմից արդեն հրավեր կա և կողմերի փոխարտգործնախարարները մարտի 15-ին պետք է ժամանեին Մոսկվա հանդիպման մանրամասները քննարկելու համար։ Սակայն, մարտի 16-ին պարզ է դարձել, որ հանդիպումը տեխնիկական պատճառներով անհայտ ժամանակով հետաձգվել է։
Այդ մասին հայտնել էր Reuters-ը՝ Թուրքիայի ԱԳՆ-ից ստացված տեղեկության վրա հիմնվելով։
Մոսկվայում «Sputnik» լրատվական գործակալության հետ զրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կհանդիպի, եթե Թուրքիան դուրս գա Սիրիայի հյուսիսային հատվածից ամբողջությամբ, չհովանավորի ահաբեկչական խմբերին և նշել, որ իրենց համար Թուրքիան օկուպանտ պետություն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |