Տնտեսական11:09, 20 Մարտ 2023
2022-ին Թուրքիայում 7.7 անգամ աճել է ռուսական կապիտալով ընկերությունների թիվը

2022-ին Թուրքիայում ռուսների հետ համատեղ ընկերությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 7 անգամ: Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) հրապարակած տեղեկագրից:
Նշվում է, որ այն դեպքում, երբ 2022 թվականին հիմնադրված օտարերկրյա կապիտալով ընկերությունների թիվն աճել է 49,8%-ով, ռուսական գործընկերությամբ ընկերությունների թիվը վերջին տարում 177-ից հասել է 1363-ի։
Այս ցուցանիշով Ռուսաստանին հաջորդում է Իրանը՝ 1300 ընկերություն: Առաջին տասնյակում են Մերձավոր Արևելքի երկրները, այդ թվում՝ Իրաքը, Եգիպտոսը, Սիրիան և Հորդանանը։
Աշխարհագրական առումով օտարերկրյա կապիտալով հիմնված ամենաշատ ընկերությունները տեղաբաշխվել են Ստամբուլում՝ 61.9%, 2-րդ տեղում Անթալիան է, որտեղ 1 տարում ներդրումների քանակն աճել է 127%-ով:
Թուրքիայում բնակարան գնող օտարերկրացիների շարքում նույնպես այս տարի 1-ին հորիզոմականում հայտնվել են Ռուսաստանի քաղաքացիները: Ընդհանուր առմամբ 2022-ին Թուրքիայում օտարերկրացիներին տների վաճառքներն աճել են 15,1%-ով և հասել 68 հազար 210-ի:
Այդ թվից 16 հազար 312-ը գնել են ՌԴ քաղաքացիները, 8 հազար 223-ը՝ Իրանի և 6 հազար 241-ը՝ Իրաքի քաղաքացիները:
2022-ին Թուրքիայում Ռուսաստանի (203,3 տոկոս) և Ուկրաինայի (106,6 տոկոս) քաղաքացիների բնակարանային գնումները աճել են համապատասխանաբար 203 և 106 տոկոսով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |