Տնտեսական16:28, 22 Մարտ 2023
Թուրք պրոֆեսոր․ «Ենթադրվում է, որ Թուրքիան կդառնա ջրի պաշարներով աղքատ երկիր»
1993-ից սկսած ողջ աշխարհում մարտի 22-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է ջրի համաշխարհային օր։ Ինչպես այլ երկրներ, այնպես էլ Թուրքիան, բախվում են խմելու ջրի պաշարների պակասության խնդրին։ Այդ մասին է խոսել Թուրքիայի «Dokuz Eylul» համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ազիզե Այոլը։
Գնահատելով Թուրքիայի երաշտի քարտեզի տվյալները՝ մասնագետը նշել է, որ Կենտրոնական Անատոլիայի, Մարմարայի, Հարավ-արևելյան Անատոլիայի, Սև և Էգեյան ծովերի շրջանների կարևոր հատվածներում նկատվում են «խիստ ուժեղ», «ուժեղ» կամ «չափավոր ուժեղ» երաշտներ։
«Ուշադրություն դարձնելով այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի բնակչությունն արագ աճում է և արդյունաբերությունը՝ զարգանում, ենթադրվում է, որ 2030-ին Թուրքիան կարող է անցում կատարել դեպի ջրային պաշարներով աղքատ երկրների կատեգորիա։ Իզմիրի զգալի հատվածում նկատվում է ուժեղ երաշտ: Հայտնի է, որ ամսական մի քանի աստիճանով բարձրանում է քաղաքի ջերմաստիճանը»,- ասել է Այոլը։
Թվարկելով, թե ինչ է անհրաժեշտ անել ջրային ռեսուրսների կայունությունն ապահովելու համար` պրոֆեսորն ընդգծել է քաղաքներում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար առաջին հերթին խմելու ջրի ցանցերում կորուստներն ու արտահոսքերը կանխելու, ինչպես նաև ջրային պաշարների ճիշտ օգտագործման ուղղությամբ գործողությունների ծրագիր մշակելու անհրաժեշտությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի Կենտրոնական բանկը նոր տվյալներ է հրապարակել։
ՄԱԿ-ը հրապարակել է «Համաշխարհային տնտեսական վիճակն ու ակնկալիքները» զեկույցը:
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Վեջին օրերին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործըթնացն ու Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալից հայտարարությունները միջազգային մամուլի գլխագրերում են:
Կողմերի օրակարգում է եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել հեռահար հրթիռների արտադրության ծրագրին:
Հիմնականում թյուրքախոսներով բնակեցված Իրանի Թավրիզ քաղաքում վերջին շրջանում նկատվել են թուրքամետ պաստառներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |