Քաղաքական10:37, 22 Մարտ 2023
Թուրքիան արգելել է սանկցիոն ապրանքների արտահանումը Ռուսաստան
Մարտի սկզբից Թուրքիայի կառավարությունն ընկերություններին արգելել է Ռուսաստան արտահանել արտասահմանյան այնպիսի ապրանքներ, որոնք ներառված են պատժամիջոցների տակ գտնվող՝ ապրանքների ցանկում։
Այս մասին հայտնել է մետաղներ արտահանողների ստամբուլյան ասոցիացիայի ղեկավար Չեթին Թեքդելիօղլուն։ Նա լրագրողներին տեղեկացրել է, որ մարտից թուրքական ընկերություններին ներկայացվել է արտասահմանյան ապրանքների Ռուսաստան արտահանելու սահմանափակումների ցանկը։
Ասոցիացիայի ղեկավարի խոսքով՝ ցանկը ստեղծվել է՝ հաշվի առնելով արևմտյան կառավարությունների «լուրջ նախազգուշացումները»։
Իր հերթին, Եվրամիության ներկայացուցիչը Reuters-ին ասել է, որ Անկարան Եվրահանձնաժողովին բանավոր երաշխիքներ է տվել, որ մարտի 1-ից ԵՄ-ի, ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների և արտահանման վերահսկողության տակ գտնվող ապրանքները չեն տեղափոխվի Ռուսաստան: Թուրքիայի առևտրի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություն տալուց։
Թեքդելիօղլուն պարզաբանել է, որ Թուրքիայում արտադրված ապրանքները, նույնիսկ այլ երկրների բաղադրիչներով, կարող են Ռուսաստան մատակարարվել առանց սահմանափակումների։
Նրա խոսքով՝ Թուրքիայի նոր սահմանափակումներն արդեն ստիպել են ռուսաստանցի ներմուծողներին այլընտրանքային մատակարարողների փնտրել Ղազախստանում և այլ երկրներում։ «Նրանց այլևս չի անհանգստացնում արժեքը: Պարզապես փորձում են ավարտին հասցնել առաքումները»,- ընդգծել է ասոցիացիայի ղեկավարը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |