Հարցազրույց10:10, 24 Մարտ 2023
Պոլսահայ Էրզրումլուօղլուն անդրադարձել է Երևանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպմանը
Վերջին օրերին բազմաթիվ մեկնաբանություններ են արվել ԵՎՐՈ-2024-ի ընտրական D խմբի առաջին խաղի՝ Հայաստան-Թուրքիա մրցապայքարի վերաբերյալ, որը կկայանա մարտի 25-ին Երևանում։
Ոմանք, իհարկե, հիշեցին նախորդ ֆուտբոլային 2 հանդիպումը, ապա նաև՝ ֆուտբոլային դիվանագիտությունը, երկու երկրների ղեկավարների փոխայցերը և հարաբերությունների կարգավորման այն ժամանակվա հույսերը։
Այս անգամ ևս երկու երկրների միջև նորմալացման գործընթաց կա, և այդ նպատակով նույնիսկ հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել։ Բայց այս անգամ, կարծեք, հանդիպման նկատմամբ մեծ ոգևորություն և հետաքրքրություն չկա:
Պատճառների մասին Ermenihaber.am-ին իր տեսակետն է ներկայացրել Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչ, հասարակական գործիչ Ջան Էրզրումլուօղլուն: Նշելով, որ Թուրքիայի օրակարգն այս պահին շատ խիտ է՝ նա իրավիճակը մեկնաբանեց հետևյալ կերպ.
«Մեծ երկրաշարժ է եղել. պաշտոնական տվյալներով՝ մարդկային կորուստները կազմում են շուրջ 50 հազար։ Ստամբուլում նույնպես հզոր երկրաշարժ է սպասվում։ Մարդիկ շատ անհանգստացած են: Բացի այդ, բարձր գնաճը բարդացնում է նաև մարդկանց առօրյան։ Շուտով նաև ընտրություններ են։ Ընդդիմությունն առաջին անգամ շատ մոտ է հաղթանակին։ Ընտրություններն իրենց հետ բերում են մեծ անորոշություն։ Այս բոլոր խնդիրները մեծ հաշվով առնչվում են նաև Թուրքիայի հայերին։ Չեմ կարծում, որ ֆուտբոլն այս պահին օրակարգում է»:
Ջանին հարցրեցինք նաև Թուրքիայում բնակվող հայերի հետաքրքրության մասին հավաքականների հանդիպման նկատմամբ։ Ինչպես հայտնի է, ՈւԵՖԱ-ն արգելել է թուրք երկրպագուների մասնակցությունը Հայաստանում կայանալիք հանդիպմանը։ Հետաքրքրվեցինք, թե հայերը կամ Թուրքիայում երկքաղաքացիություն ունեցողները կգա՞ն դիտելու խաղը։ Ջանը նշեց, որ շատ մանրամասների չի տիրապետում, բայց հատկապես 44 օրյա պատերազմից հետո Թուրքիայի հայ համայնքը նմանատիպ իրադարձություններով այլևս շատ չի խանդավառվում։
«Ես քաղաքագետ չեմ. որքան ես տեսնում եմ, Թուրքիայում ֆուտբոլի թեման այնքան էլ ուշադրության կենտրոնում չէ: 15 տարի առաջ օրակարգում շատ կարևոր տեղ էր զբաղեցնում: Հիմա նման իրավիճակի մասին խոսել հնարավոր չէ։ Կարծում եմ, որ Թուրքիայի հայ համայնքը պատերազմից հետո նույնպես խանդավառված չէ նման իրադարձություններով։ Նրանք կրկին զգացին անցյալի ցավը իրենց սրտերում։ 2008-ին ավելի լավատեսական միջավայր կար»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Թուրքիայի նախագահը Բրազիլիայում անցկացված «G20»-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո մամուլի ասուլիս է տվել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |