Քաղաքական17:24, 23 Մարտ 2023
Թուրք ներդրողները Իրաքում
Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հյուրընկալել է Իրաքի վարչապետ Մուհամեդ աս-Սուդանիին:
Կողմերը տեղի ունեցած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում Իրաքի վարչապետն անդրադարձել է Իրաքում գործունեություն ծավալող ընկերություններին նշելով, որ Բասրայում նոր հիվանդանոցի բացմանն է մասնակցել, ապա հավելել, որ այդ հիվանդանոցի կառուցումն իրականացրել է թուրքական մի ընկերություն:
Սուդանին նաև տեղեկացրել է, որ շուտով պլանավորվում է նույն մոտեցմամբ մեկ այլ հիվանդանոց բացել և հավելել, որ մարտի 22-ին մի շարք ներդրողների հետ է հանդիպելու վերոնշյալ պլանները քննարկելու նպատակով:
Ելույթի ընթացքում Իրաքի Վարչապետը շարունակելով խոսել Իրաքում տարբեր ընկերությունների կողմից ծավալված գործունեության մասին, ընդգծել է իրենց ցանկությունը, որն է՝ բիզնեսմենների և ներդրում կատարողների հետ լուրջ ծրագրեր իրականացնելը:
Վերջում Սուդանին անդրադարձ է կատարել նաև երկրում առկա ջրի սակավության խնդրին, ապա նաև շնորհակալություն հայտնել Թուրքիային այդ խնդրի լուծման վերբարերյալ կայացրած որոշման համար և հույս հայտնել, որ մոտ ժամանակներում թուրք պաշտոնյաների հետ հանդիպելուց հետո կսկսեն խնդրի լուծման նպատակով համատեղ աշխատանքներ իրականացնել :
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 21-ին Անկարայի նախագահական նստավայրում հյուրընկալել էր Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիյա էս Սուդանիին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |