Քաղաքական16:41, 24 Մարտ 2023
Արաբական մամուլն անդրադարձել է Անկարա-Դամասկոս երկխոսությանը

Արաբական լրատվականները շարունակում են կիզակետում պահել Թուրքիա-Սիրիա հնարավոր կարգավորման գործընթացը:
Մասնավորապես, Լիբանանի առաջատար թերթերից մեկը՝ «Al Akhbar»-ը, անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հնարավոր է հանդիպմանը, հիշատակել էր Սիրիայի ղեկավարը առաջ քաշած պայմանը, առ այն, որ նման հանդիպում կարող է լինել միայն, երբ Թուրքիայի բանակը դուրս Սիրիայի հյուսիսից:
Հրապարակման մեջ նշվել է, որ Անկարան փորձում է վստահել Դամասկոսին աշխատելով լուծման առաջարկների վրա, որոնք կազմվել են Իրանի և Ռուսաստանի միջնորդությամբ:
Վերոնշյալ պայմանից հետո հետաձգված Սիրիա-Ռուսաստան-Իրան-Թուրքիա քառակողմն հանդիպման վերաբերյալ թերթը մասնավորապես նշել է.
«Մոսկվան փորձում է հետաձգել հանդիպումը, մինչև նոր ժամկետի պարզ դառնալը»:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Թուրքիայի զինված ուժերը սիրիական ընդդիմադիր ուժերի օգնությամբ մի շարք խոշոր ռազմական գործողություններ են իրականացրել Սիրիայի հյուսիսում, որոնց հետևանքով այդ տարածքների մի մասը դուրս է եկել Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական:
Պաշտոնական Դամասկոսը բազմիցս կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան դուրս հանի իր զորքերը Սիրիայի հյուսիսային մի հատվածից:
Հավելենք նաև, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը մի քանի ամսի առաջ հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |