Հասարակական17:39, 24 Մարտ 2023
Քըլըչդարօղլուն առաջ է անցնում Էրդողանից
Թուրքական մի շարք վիճակագրական-հետազոտական ընկերություններ գալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ շարունակում են հարցումներ անցկացնել։
Հայտնի է դարձել, որ ընդդիմադիր կուսակցությունների կազմած «Վեցյակի սեղանի» թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն իր ձայներով գործող նախագահ Ռեջեփ Էրդողանից առաջ է անցնում։
«MAK» խորհրդատվական կենտրոնի նախագահը հրապարակել է վերջին տվյալները, ըստ որի՝ Քըլըչդարօղլուն ունի 47%, իսկ Էրդողանը՝ 42% ձայն։
Ըստ «AR-G» կենտրոնի՝ ընտրությունները կարող են ունենալ 2-րդ փուլ։ Այստեղ ևս Էրդողանը զիջում է իր դիրքերը Քըլըչդարօղլուին համապատասխանաբար 43․1% և 46․2% ձայների բաշխվածությամբ։
Մարտի 8-ին «Aksoy»-ի կողմից հրապարակված հարցման արդյունքների համաձայն Էրդողանն ստացել է 44․4%, իսկ Քըլըչդարօղլուն՝ 55․6% ձայն։
«PİAR» ընկերությունը մարտի 10-ին հրապարակել է 12 նահանգներում 460 քաղաքացու հետ հեռախոսազրույցի միջոցով անցկացված հետազոտության արդյունքը, ըստ որի Քըլըչդարօղլուն ունի 57․1%, մինչդեռ Էրդողանն ստացել է միայն 42․9%։
«ORC» ընկերության տվյալներով ևս Էրդողանը երկրորդ տեղում է՝ հավաքելով 43․2%, իսկ Քըլըչդարօղլուն՝ 56․8% ձայն։ Հարցմանը մասնակցել է 850 քաղաքացի երկրի 28 նահանգից կրկին հեռախոսազրույցի ձևով։
Մարտի 6-7-ը «ALF»-ի կատարած հարցման համաձայն՝ ընդդիմադիր թեկնածուն այս անգամ էլ առաջ անցել գործող նախագահից՝ հավաքելով 55․1%, իսկ Էրդողանն ստացել է 44․9% ձայն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |