Ռազմական15:42, 29 Մարտ 2023
ԱՄՆ-ն պիտի վերանայի Ինջիրլիքի ռազմաբազայի հարցը

Ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ Ֆիլիպ Կոսնեթը «Քաղաքական ուսումնասիրությունների եվրոպական կենտրոնում» (CEPA) հրապարակել է «Հրաժե՞շտ Ինջիրլիքին» վերնագրով մի հոդված, որտեղ խստորեն դատապարտում է Թուրքիային ՆԱՏՕ-ի ընդլայնումը խոչընդոտելու համար։
Ինջիրլիք - Թուրքիայի Ադանա նահանգում տեղակայված ռազմական ավիաբազա, որը գործում է 1955-ից։ Համարվում է Եվրոպայում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի արևելյան ռազմակայանը։ Օգտագործվում է ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից։
Ֆիլիպ Կոսնեթը շեշտում է, որ Ինջիրլիքը կառուցվել էր իբրև հակակշիռ Սովետական Միությանը, հետևաբար այսօր այն կորցրել է իր երբեմնի կարևորությունը։ Իսկ քանի որ Թուրքիան չի մասնակցել Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաներին, նախկին դիվանագետը պաշտպանել է այն տեսակետը, որ ԱՄՆ-ն պետք է աչքի անցկացնի Ինջիրլիքում իր «գոյությունը» և նշել, որ ոչ մի ՆԱՏՕ-ական երկիր, բացի ԱՄՆ-ից, անփոխարինելի չէ։ Թուրքիայի փոխարեն Հունաստանի կամ Ռումինիայի պես պետությունները կցանկանան ԱՄՆ-ի բազաները սեփական հարկի տակ ընդունել։
Այնուամենայնիվ, Կոսնեթը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի պահպանել Անկարայի հետ ունեցած ռազմական համագործակցությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:

Առաջին տեղոււմ ԱՄՆ-ն է, որն ունի 393.3 մլն միավոր զենքով, իսկ վերջին տեղում Անգոլան է՝ 3 մլն միավոր զենքով։

«Middle East Eye»-ի հաղորդմամբ՝ Թուրքիան և Իսրայելը Սիրիայում իրենց ռազմական ստորաբաժանումների միջև հնարավոր բախումներից խուսափելու նպատակով բանակցություններ են վարում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |