Քաղաքական15:15, 30 Մարտ 2023
Թուրքիայում մի մարդ սպառնացել է կտրել ընդդմադիր գործիչների գլուխները

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Բաթման քաղաքում փողոցում նկարահանված ռեպորտաժի ընթացքում տեղի բնակիչներից մեկը սպառնացել և հայհոյանքներ է հնչեցրել ընդդիմադիր քաղաքական գործիչների հասցեին, երբ նրան հարցրել են «Քեմալ Քըլըչդարօղլու՞, թե՞ Էրդողան»::
Մասնավորապես, նա «Մենք հեզբոլլահականներ ենք» ասելով, սպառնացել է կտրել ընդդիմադիր քաղաքական գործիչների գլուխները և նշել, որ իրենք նույնիսկ պատրաստ են Ջիհադի:
Միջադեպից հետո վերոնշյալ անձի մասնակցությամբ տեսանյութ է տարածվել, որտեղ նա ներողություն է խնդրել իր խոսքերի համար:
«Ինձնից առաջ խոսող անձը ցեխ էր շպրտել պետության երեսին, ես էլ չկարողացա դիմանալ: Մինչ այնտեղ եղած մարդկանցից ոչ- մեկ չէր արձագանքում, ես արձագանքեցի: Գլխատմանն առնչվող միջադեպը նյարդերից, զայրույթից էր եղել»:
Այս միջադեպի առթիվ նաև հայտարարություն է տարածել «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի փաստաբանն՝ ասելով. «Անում ենք այն ինչ անհրաժեշտ է: Վստահ եղեք, որ հասնելու ենք ամենախիստ պատժին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |