Քաղաքական12:16, 30 Մարտ 2023
Միջազգային մամուլ. Թուրքիայում աճում են օտարերկրյա ներդրումները
Միջազգային մամուլը շարունակում է հետևողականորեն ուշադրություն դարձնել Թուրքիայի նախընտրական գործընթացներին, ինչպես նաև պարբերաբար գնահատական տալ և վերլուծուծել դրանք:
Ճապոնական «Nikkei Asia» լրատվականը, որը պարբերաբար ուշադրության կենտրոնում է պահում Անկարայում տեղի ունեցող իրադարձությունները, ընտրությունների վերաբերյալ նոր ուսումնասիրություն է հրապարակել՝ հայտնվելով թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում:
Ճապոնական թերթը նշելով, որ Թուրքիայում կայանալիք ընտրությունները վերականգնել են Թուրքիայի հանդեպ օտարերկյա ներդրողների հետաքրքրությունը, մասնավորեցրել է. «Օտարերկյա ներդրողների խմբերն այցելում են Թուրքիա և քննարկման նպատակով հանդիպում, թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր պաշտոնյաների հետ»:
Գրառմանը զուգահեռ պարբերականը նաև հրապարակել է այն ընկերությունների անուններն, որոնք ծրագրում են Թուրքիայում ներդրումներ կատարել:
«Nikkei Asia»-ից զատ օտարերկյա ներդրումների մասին լուրեր են տարածվում նաև այլ աղբյուրներից, ինչպես օրինակ՝ ֆինանսական լուրեր լուսաբանող մի պարբերական տեղեկություններ է տարածել ընթացիկ շաբաթ իսպանական «BBVA» բանկի ներկայացուցիչների՝ Թուրքիա իրականացվելիք այցի մասին, որի շրջանակներում ծրագրված են տարբեր հանդիպումներ:
Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ «BBVA»-ի հետ հանդիպումներին մասնակցելու են նաև բանկի հաճախորդներ, ովքեր ընդհանուր առմամբ 1.5 տրիլյոն դոլար արժողությամբ վավեր պարտատոմսեր ունեն:
Ըստ ճապոնական թերթի՝ Թուրքիա այսպիսի այցեր են ունենալու նաև ֆրանսիական «BNP Paribas» բանկի ներկայացուցիչները:
Թուրքական աղբյուրը տեղեկացնում է նաև «Nikkei Asia»-ին հարցազրույց տված Թիմ Աշի խոսքերը, ով հանդիսանում է «BlueBay Asset Management»-ի ակտվիների կառավարման ռազմավարության համակարգողը, ևս տեղ է գտել ճապոնական թերթի կողմից հրապարակված վերլուծության մեջ, այն է՝ «Գրեթե ամեն օր հրավիրվում եմ Թուրքիայում տեղի ունեցող հանդիպման», «Վերլուծաբանների և սոցհարցում իրականացնողների հետ մեծ թվով հանդիպումներ ու ճամփորդություններ կան»:
Վերլուծության վերջնհատվածում պարբերականը նշել է, որ ընտրությունների արդյունքները կանխատեսելու համար դեռևս շատ վաղ է, սակայն անդրադառնալով մարտի 29-ին Թուրքիայի Միլի Մեջլիսի ամբիոնից գործեղ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթին, որտեղ խոսվել էր ապրիլին բնակարաններում և աշխատատեղերում ծախսվող էլեկտրաէներգիայի վճարի 15%-ով, իսկ գազի վճարի 20%-ով զեղչման մասին, նշել է «Կառավարությունը, սպառողների և բիզնեսների ծախսերը քչացնելով, փորձում է արժանանալ ընտրողների հավանությանը»:
«Nikkei Asia»-ի նյութում տեղ էր գտել նաև «Euronews»-ի հունական հրատարակման մեջ՝ թուրք-հունական առևտրի համագործակցություն շրջանակներում մի քանի ամիս առաջ ձերք բերված նոր նախաձեռնությունների մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |