Քաղաքական10:57, 30 Մարտ 2023
Ընդդիմության թեկնածուն վարկանիշով բարձր է Էրդողանից
Թուրքիայում նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը հաստատվելու է ապրիլի 2-ին, պատգամավորի թեկնածուների ցուցակները Բարձրագույն ընտրական հանձնաժողով (YSK) են ներկայացվելու ապրիլի 8-ից 10-ը։
Արդեն ակնհայտ է, սակայն, որ խորհրդարանական ընտրություններում մեծամասնության համար պայքարելու են Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունն առաջադրած «Ժողովուրդ» և Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունն առաջադրած «Ազգ» դաշինքները։ Երրորդ ուժ դառնալու պայքար կմղի ձախակողմյա կուսակցություններից կազմված «Աշխատանք և ազատություն» դաշինքը, որը, սակայն, նախագահի թեկնածու չի առաջադրել։
Մարտի 30-ի դրությամբ YSK-ն հաստատել է նախագահի 4 թեկնածուի անուն․ Ռեջեփ Թայիփ Էրդողան («Ժողովուրդ» դաշինք), Քեմալ Քըլըչդարօղլու («Ազգ» դաշինք), Մուհարեմ Ինջե («Երկիր» կուսակցություն) և Սինան Օղան («Նախնյաց» դաշինք)։ Նախագահի պաշտոնի համար պայքարն ակնհայտորեն ծավալվելու է երկու հիմնական թեկանծուների՝ Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։
Ermenihaber.am-ը, հղում անելով Euronews-ի թուրքերեն ծառայության ամփոփած տվյալներին, փոխանցում է, որ Թուրքիայում գործող հետազոտական մի շարք կենտրոնների (Yöneylem, MAK, ArtıBir, ORC, GENAR, SAROS, Türkiye Raporu, AR-G, Aksoy, PİAR, ALF) մարտ ամսվա սոցհարցումների արդյունքների միջինացված տվյալներով՝ քաղաքական ակտիվ կուսակցություններն ունեն հետևյալ վարկանիշը.
*-ով նշված կուսակցությունների վարկանշի թվաբանական միջինը հաշվվել է թվարկվածներից միայն այն ընկերությունների հարցումների հիման վրա, որոնք հետազոտությունում ներառել են դրանց։
— «Արդարություն և զարգացում» կուսակցություն (Ռ․Թ․ Էրդողան)-32.8%
— «Հանրապետական ժողովրդական» կուսակցություն (Ք․ Քըլըչդարօղլու)-27․6%
— «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (Մ․ Սանջար, Փ․ Բուլդան)-10.7%
— «Լավ» կուսակցություն (Մ․ Աքշեներ) -10.5%
— «Ազգայնական շարժում» կուսակցություն (Դ․ Բահչելի)-6.5%
— *«Ժողովորդավարություն և առաջընթաց» կուսակցություն (Ա․ Բաբաջան)-1.6%
— *«Ապագա» կուսակցություն (Ա․ Դավութօղլու)-1.6%
— *«Նոր բարօրություն» կուսակցություն (Ֆ․ Էրբաքան)-1.3%
— *«Երջանկություն» կուսակցություն (Թ․ Քարամոլլաօղլու)-0.9%
— *«Թուրքիայի աշխատավորական» կուսակցություն (Է․ Բաշ)-1.2%
— *«Երկիր» կուսակցություն (Մ․ Ինջե)-2.9%
— *«Հաղթանակ» կուսակցություն (Ու․ Օզդաղ)-1.1%
Ըստ այդմ՝ ԱԶԿ առաջնորդ Էրդողանի թեկնածությունն առաջադրած ներկայում իշխող «Ժողովուրդ» դաշինքը [1] մոտավոր հաշվարկով ունի 40.6% վարկանիշ, ՀԺԿ առաջնորդ Ք․ Քըլըչդարօղլուի թեկնածությունն առաջադրած ընդդիմադիր «Ազգ» դաշինքը [2] մոտավոր հաշվարկով ունի 42.2% վարկանիշ, իսկ «Աշխատանք և ազատություն» դաշինքը [3]՝ 11.9%։
Հետազոտական մի շարք կենտրոնների (SAROS, Avrasya, MAK, Türkiye Raporu, AR-G, Aksoy,) PİAR, ALF, ORC) մարտ ամսվա սոցհարցումների արդյունքների միջինացված տվյալներով՝ «Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Էրդողանն ունի 43.2% վարկանիշ, իսկ «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քըլըչդարօղլուն՝ 52.3% վարկանիշ։
Ստորև ներկայացնում ենք առանձին ընկերությունների հրապարակած արդյունքները ևս։
[1] «Ժողովուրդ» դաշինքի մեջ են մտնում «Արդարություն և զարգացում», «Ազգայնական շարժում», «Նոր բարօրություն» և «Մեծ միասնություն» կուսակցությունները: «Ազատ պայքար» կուսակցությունն արդեն աջակցություն է հայտնել Ռ․Թ․ Էրդողանի թեկնածությանը, իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ԱԶԿ ցուցակներով՝ առանց դաշինքին ֆորմալ անդամակցության։
[2] «Ազգ» դաշինքի մեջ են մտնում «Հանրապետական ժողովրդական», «Լավ», «Ժողովրդավարություն և առաջընթաց», «Երջանկություն», «Ապագա», «Ժողովրդավարական» կուսակցությունները։
[3] «Աշխատանք և ազատություն» դաշինքի մեջ են մտնում «Կանաչների և ձախ ապագա», (կարճ՝ «Կանաչ ձախ»), «Թուրքիայի աշխատավորական», «Աշխատանք» կուսակցությունները։ «Կանաչ Ձախ» կուսակցության ցուցակներով է ընտրություններին մասնակցելու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը, որը հնարավոր է ՍԴ-ի վճռով փակվի ընտրություններից առաջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |